Կաթնաշոռով թխվածքաբլիթներ․ Արագ նախաճաշ 2 րոպեում

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր արագ և սննդարար նախաճաշի համար առաջարկում ենք պատրաստել կաթնաշոռով թխվածքաբլիթներ ծիրանի մուրաբայով։

Եթե ձեր փոքրիկները, ինչու չէ, նաև մեծահասակները կաթնաշոռից հրաժարվում են, ապա այս կաթնաշոռի մատուցման այս տարբերակում, չեն էլ կասկածի թխվածքաբլիթների հիմնական բաղադրիչի մասին։ Այսպիսով կալցիումի հսկայական պաշար կստանան առավոտ վաղ՝ նախաճաշին ծիրանի մուրաբայով այս պեչենիները համտեսելով։

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ ծիրանի մուրաբայով․ Բաղադրիչներ

_Կաթնաշոռ — 200 գր․

_Ձու — 1 հատ

_Շաքարի փոշի — 1-2 ճաշի գդալ

_Ալյուր — 3 ճաշի գդալ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը լցնում ենք հարմար ամանի մեջ,

_Ավելացնում ձուն,

_Լցնում շաքարի փոշին և ալյուրը, խառնում և սկսում հավաքել թխվածքաբլիթները․

_Ջեռոցի տապակի կամ փայլաթիթեղի վրա ձեռքով, անհրաժեշտության դեպքում ալյուրի մեջ թաթախելով եզրերը պարսպանման բարձր ահա այսպիսի շրջանակներ ենք պատրաստում,

_Յուրաքանչյուր պեչենու մեջ դնել տնական պատրաստված ծիրանի մուրաբա և ուղարկել ջեռոց մոտ 20 րոպե թխվելու 180 աստիճանում։

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Ջեռոցից հանելուց հետո հենց այդպես տաք վիճակում էլ կարելի է մատուցել, սառը նույպես համեղ է։ Գեղեցկության համար կարելի է շաքարի փոշի վրան շաղ տալ։

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ 2 րոպեում․ Արագ նախաճաշ․ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք