Կաթնաշոռով թխվածքաբլիթներ 5 րոպեի ընթացքում. Նուրբ, անուշաբույր, թեթև բլիթների նմանը չկա:
Սրանք պարզապես զարմանալի համ ունեն, բառացիորեն հալվում են ձեր բերանում: Ամենահաճելին այն է, որ դրանք պատրաստելու համար շատ մթերքներ և ժամանակ չեն պահանջվում, ամեն ինչ շատ պարզ է և հեշտ, ընդամենը մի քանի քայլով:
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կրեմ պանիր կամ փափուկ կաթնաշոռ 100 գ
_Շաքար 100 գ
_Ձու 1 հատ
_Կարագ 100 գ
_Վանիլին
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ալյուր 200 գր
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Փափկեցրած կարագը լցնել խորը ամանի մեջ, վրան կոտրել ձուն, ավելացնել շաքարը և ցանել մի պտղունց աղ:
_Մանրակրկիտ խառնել ամեն ինչ և ավելացրեք սերուցքային պանիրը, որը կարելի է փոխարինել քնքուշ կաթնաշոռով: Ամեն ինչ կրկին խառնել, մինչև որ համասեռ զանգված ստացվի:
_Մաղած ալյուրին ավելացնել փխրեցուցիչ և մի փոքր վանիլին: Խառնել և երկու բաժնով լցնել կաթնաշոռի խառնուրդի մեջ: Հունցել խմորը:
_Ստացված խմորը պետք է մի փոքր կպչի ձեր ձեռքերին: Խմորի մեծ գնդից պետք է փոքր գնդիկներ կլորել ձեռքի ափերի մեջ, շարել դրանք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Այժմ այն պետք է դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 10-12 րոպեով:
Ստացվում է անհավանական համեղ թխվածք, իսկ խմորեղենի պատրաստման եղանակը պարզ ու արագ է: Բաղադրատոմսը պարզապես հրաշք է:
Կաթնաշոռով թխվածքաբլիթները պատրաստ են:
Դե ինչ թեյը պատրաստեք արդեն։
Բարի ախորժակ
Տեսանյութ
Մանր Պոնչիկներ․ 2 րոպեում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով