Կաթնաշոռով կարկանդակ Հրեշտակի արցունքներ. Այս նուրբ աղանդերն ավելի համեղ է, քան տորթը

Կաթնաշոռով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով կարկանդակ Հրեշտակի արցունքներ. Սա կաթնաշոռով ամենանուրբ կարկանդակն է, որը պարզապես հալչում է բերանում։

Դուք անպայման պետք է փորձեք նման նուրբ հրաշք պատրաստել, և հյուրասիրել ընտանիքին։

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ ալյուր 160 գ

_ շաքարավազ 2 ճաշի գդալ

_ կարագ 80 գ

_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_ դեղնուց 1 հատ

_ թթվասեր 1 ճաշի գդալ

Կաթնաշոռի շերտը պատրաստելու համար հարկավոր է

_ կաթնաշոռ 500 գ

_ շաքարավազ 200 գ

_ թթվասեր 100 գ

_ դեղնուցներ 3 հատ

_ վանիլին

_ օսլա 2 ճաշի գդալ

Մերինգի համար վերցրեք

_ սպիտակուց 4 հատ

_ շաքարավազ 4 ճաշի գդալ

Կաթնաշոռով կարկանդակ Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ Հրեշտակի արցունքներ. Պատրաստման եղանակը

_ Ալյուրը մաղել և խառնել շաքարավազի, աղի և փխրեցուցիչի հետ։

_ Փափկած կարագը խառնել ալյուրի հետ և ձեռքերով մանրացնել, որ փշրանքներ ստացվեն։

_ Ավելացնել դեղնուցը, թթվասերը և շաղախել խմորը։

_ Խմորը գրտնակել շերտով և փռել յուղաթղթով ծածկված բարձր կողքերով ձևամանի մեջ:

_ Կաթնաշոռը խառնել միջուկի մնացած բոլոր բաղադրիչների հետ և հավասար շերտով դնել խմորի վրա։

_ Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։

_ Ձվի սպիտակուցը շաքարավազի հետ հարում ենք մինչև պնդանա և թանձրանա։

_ Սպիտակուցային զանգվածը քսել կաթնաշոռի միջուկի վրա և թխել ևս 7 — 10 րոպե։

_ Տորթը սառեցնել ձևամանի մեջ, հանել և թողնել սեղանի վրա ևս 1 ժամ, որպեսզի կայունանա։

Կաթնաշոռով կարկանդակ

Նման կարկանդակ-տորթն ուղղակի զարմանալի աղանդեր է, որը քնքշությամբ չի զիջում կաթնաշոռով և սերուցքով պատրաստված ամենանուրբ աղանդերին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Չիզքեյք առանց ջեռոցի

Խնդրում ենք Գնահատեք