Կաթնաշոռով կարկանդակ Նոկտյուրն. Մանդարիններով համեղ թխվածքը կարող է հիացնել իր նրբությամբ

Կաթնաշոռով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի կարող է թխել Կաթնաշոռով կարկանդակ Նոկտյուրն: Հիմնական կարևորությունը ճիշտ բաղադրատոմսով զինվելն ու գործի անցնելն է։

Այս եթերային ու նուրբ թխվածքն անկշռելի է թվում, այնքան եթերային կառուցվածք ունի:

Այս զարմանահրաշ աղանդերը թխելու համար պետք է վերցնել 25-26 սմ տրամագծով կլոր ձև, որի մեջ պատրաստի թխվածքը բավականին բարձր կստացվի։ Ձեր ընտանիքը հիացած կլինի նման հոյակապ նրբության տեսքով ու համով:

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ Նոկտյուրն. Բաղադրիչներ

_Կաթնաշոռ 900 գ

_Մանդարիններ 600 գ

_Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ

_Ձու 4 հատ

_Թթվասեր 225 գ

_Փխրեցուցիչ 2,5 թեյի գդալ

_Շաքարավազ 200 գ

_Ցորենի ալյուր 280 գ

_Կարագ 100 գ

_Կիտրոն 0,5 հատ

_Ջուր 2 ճաշի գդալ

_Աղ 1 պտղունց

Կաթնաշոռով կարկանդակ Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ Նոկտյուրն. Պատրաստման եղանակը

_ Միացնել 150 գ կաթնաշոռը, 1 ձուն և 50 գ շաքարավազը, ավելացնել արևածաղկի ձեթ։ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ հարել։

_Ցորենի ալյուրը մաղել։ Խառնել 1,5 թեյի գդալ փխրեցուցիչ և ավելացնել կաթնաշոռային զանգվածին։

_Ավելացնել ջուրը և հունցել համասեռ խմոր։ Ծածկել թաղանթով և դնել սառնարանը 1 ժամով։

_Թխելու համար նախատեսված ամանը ծածկել յուղաթղթով։ Կողքերը բուսական յուղով յուղեք։

_Խմորը գրտնակել կլոր շերտով, դնել ձևամանի մեջ, ձևավորելով բարձր կողմեր:

_Ձևամանը դնել սառնարանը։

_Կիտրոնը մանրակրկիտ լվանալ։ Կեղևը քերել մանր քերիչով և առանձին քամել հյութը։

_Մանդարինները մաքրել կեղևից, բաժանել շերտերի, որոնք պետք է մաքրել թաղանթներից։

_750 գ կաթնաշոռը մաղով անցկացնել կամ հարել բլենդերով։

_Վերցնել 3 ձու, դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից։ Սպիտակուցները դնել սառնարանում:

_Խորը ամանի մեջ միացնել փափկած կարագը մնացած շաքարավազի և ձվի դեղնուցների հետ։ Ավելացնել կաթնաշոռ, թթվասեր, կիտրոնի կեղևի քերուկը և ցիտրուսի հյութը։

_Լցնել 1 թեյի գդալ փխրեցուցիչ, հարել ամեն ինչ, մինչև հարթվի:

_Սպիտակուցներով տարայի մեջ աղ լցնել։ Հարել դրանք մինչև կայուն գագաթները:

_Կաթնաշոռային զանգվածի մեջ աստիճանաբար խառնել սպիտակուցները՝ բաժիններով ավելացնելով։

_Ստացված միջուկից առանձնացնել երրորդ մասը։ Մնացած զանգվածին ավելացնել մանդարինի կտորներ (ձևավորման համար մի քանի կտոր թողեք)։ Մանրակրկիտ խառնում ենք

_Խմորով ձևամանը հանել և պատառաքաղով ծակծկել ամբողջ մակերեսով։

_Լցնել մանդարինով միջուկը, հարթեցնել այն խոհարարական բահիկով:

_Ապա քսել կաթնաշոռային զանգվածն առանց մրգի։ Այս շերտը նույնպես հարթեցնել։ Վերևում դնել ևս մի քանի շերտ մանդարիններ՝ մի փոքր սեղմելով միջուկի մեջ։

_Ձևամանը 1 ժամով ուղարկել 180 աստիճանով տաքացրած ջեռոցում։

Կաթնաշոռով կարկանդակ

Նուրբ կաթնաշոռային միջուկով համեղ կարկանդակ պատրաստ է։ Հավատացեք, Կաթնաշոռով կարկանդակ Նոկտյուրնի մի կտորը կարող է ուրախ ժպիտ առաջացնել նույնիսկ նրանց մոտ, ովքեր այնքան էլ չեն սիրում աղանդերներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պարզ ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք