Կաթնաշոռով կարկանդակ. Փափուկ թեթև քաղցրավենիք

Կաթնաշոռով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով կարկանդակ պատրաստելու համար վերցնում ենք մթերքների դասական և ամենահաջող համադրությունը քաղցր թխվածքի համար:

Կարկանդակը շատ նուրբ է ստացվում, փափուկ, իսկ եթե կաթնաշոռի միջուկին ավելացնեք ցիտրուսային համ, ապա մի փոքր թթվայնությունը էլ ավելի շքեղ համ կհաղորդի։

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 200 գր

_Ալյուր 450 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 120 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

Միջուկը պատրաստելու համար

_Կաթնաշոռ 550 գր

_Աղ մի պտղունց

_Շաքարավազ 200 գր

_Ձու 2 հատ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ

Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Քերել սառեցված կարագը խոշոր քերիչով՝ մաղած ալյուրի մեջ, մի պտղունց աղ և փխրեցուցիչը ավելացնել:

_Զանգվածը ձեռքերով մանրացնելով փշրանքների վերածել։

_Ձուն խառնել շաքարավազի հետ և հարել, մինչև փարթամ ու հարթ լինի:

_Ձվի զանգվածը լցնել կարագի և ալյուրի փշրանքների վրա, հունցել փափուկ և ճկուն, հարթ խմոր։

_Խմորը բաժանել 2 մասի, դնել տոպրակների մեջ և 1 ժամով դնել սառցարանը։

_Միջուկի համար խառնել բոլոր բաղադրիչները, կարելի է հարել սուզվող բլենդերով, մինչև հարթվի:

_Ցանկության դեպքում միջուկին կարելի է ավելացնել կիտրոնի քերուկ կամ չամիչ, չոր ծիրանի կտորներ և այլ քաղցր հավելումներ։

_Խմորի մեծ մասը գրտնակել ալյուր ցանած սեղանի վրա, տեղափոխել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ և կողքեր ​​ձևավորել։

_Միջուկը լցնել, հարթեցնել և խմորի երկրորդ մասը քերել խոշոր քերիչով։

_Թխել 180 աստիճանով մոտ 30-40 րոպե, բայց ըստ ջեռոցի։

_Թխվածքը թավայի մեջ թողնել սառչի, հետո հանել ու ցանկության դեպքում՝ շաքարի փոշի ցանել։

Կաթնաշոռով կարկանդակ

Ստացվում էամենաքնքուշն է, փափուկ, խոնավ թխվածք, որը է կատարյալ թեյի հետ, նախաճաշելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք