Կաթնաշոռով կեքս. Այնքան համեղ, որ կցանկանաք դրանք ամեն օր պատրաստել

կաթնաշոռով կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով կեքս. Այնքան համեղ, որ դուք կցանկանաք դրանք ամեն օր պատրաստել նախաճաշի համար, քանի որ այս հրաշալի համը ձեզ շատ դուր կգա:

Այս հրաշքը շատ ախորժելի է, անուշաբույր և առողջարար: Եթթե ամեն օր էլ նախաճաշին, կամ թեյի հետ սա մատուցեք, միևնույն է, չի ձանձրացնի: Անմահական համով այս մաֆինները կուրախացնեն ձեզ և ձեր սիրելիներին անհավատալի և անհամեմատելի համով:

կաթնաշոռով կեքս

Կաթնաշոռով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Կաթնաշոռ 600 գ
  • Ձու 3 հատ
  • Շաքարավազ 3 ճաշի գդալ
  • Աղ մի պտղունց
  • Ալյուր 200 գ
  • Փխրեցուցիչ 10 գ
  • Թթվասեր 3 ճաշի գդալ
  • Վանիլին
  • Կիտրոնի էսենցիա

կաթնաշոռով կեքս

Կաթնաշոռով կեքս. Պատրաստման եղանակը

  1. Անհրաժեշտ է վերցնել խորը աման, որի մեջ պետք է լցնել կաթնաշոռը և տրորել պատառաքաղով, ապա դրա վրա ավելացնել շաքար և աղ: Խառնել ամեն ինչ մանրակրկիտ կերպով:
  2. Ձվերը կոտրել տրորած կաթնաշոռի վրա, լավ խառնել: Ավելացնել մի փոքր կիտրոնի էսենցիա (բայց զգույշ եղեք, որովհետև չափը խախտելիս դառնահամ կզգացվի) և վանիլինը, հետո ավելացնել թթվասերը: Խառնել ամեն ինչ մանրակրկիտորեն:
  3. Այժմ պետք է խառնել ալյուրը և փխրեցուցիչը: Մաղելով լցնել և զգուշորեն, ուշադիր խառնել այնպես, որ գնդիկներ չմնան:
  4. Վերցնել սիլիկոնե ձևաման կեքսերի համար, և խմորը կեսից մի փոքր ավելի չափով դրա մեջ լցնել գդալով:
  5. Նախապես տաքացած ջեռոցում պետք է թխել 20 րոպե:

Կաթնաշոռով կեքսը պատրաստ է: Կաթնաշոռի շնորհիվ դրանք այնքան քնքուշ և փափուկ են, որ մատները հետը կուտեն նրանք, ում հաճույք կպատճառեք սրանք հյուրասիրելով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նուրբ թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք