Կաթնաշոռով ձողիկներ խնձորով. 10 րոպեում պատրաստվող նախաճաշ

Կաթնաշոռով ձողիկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Եթե ​​տանը կաթնաշոռ կա, ուրեմն նախաճաշի մասին չեք մտածի, կարելի է պատրաստել կաթնաշոռով ձողիկներ խնձորով:

Կաթնաշոռի դասական ձողիկներն էլ ավելի համեղ կարող են լինել, եթե ավելացնեք մեղրով, բուրավետ խնձորով միջուկ:

Պատրաստման հետ կապված նվազագույն դժվարություն և ճաշատեսակի առավելագույն հաճույք:

Կաթնաշոռով ձողիկներ
Կաթնաշոռով ձողիկներ խնձորով. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կաթնաշոռ 330 գ

_ խնձոր 1 հատ

_ ձու 1 հատ

_1 պտղունց աղ

_ շաքարավազ 2 ճաշի գդալ

_ թթվասեր 2 ճաշի գդալ

_ չամիչ 50 գ

_ ալյուր մոտ 280 գ

_ վանիլին ըստ ճաշակի

_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Կաթնաշոռով ձողիկներ Կաթնաշոռով ձողիկներ
Կաթնաշոռով ձողիկներ խնձորով. Պատրաստման եղանակը

_ Կաթնաշոռը խառնել աղի, շաքարավազի, թթվասերի ու ձվի հետ։

_ Զանգվածն հարել մինչև ամբողջովին համասեռ դառնալը՝ ընկղմվող բլենդերով։

_ Ավելացնել փխրեցուցիչ և վանիլին ըստ ճաշակի։

_ Քաղցր խնձորը քերել խոշոր քերիչով և չամիչի հետ միասին լցնել զանգվածի մեջ, խառնել։

_ Ալյուրը մաղել, մաս-մաս լցնել զանգվածի մեջ, հունցել փափուկ և ճկուն խմոր։ Եթե ​​զանգվածը շատ կպչուն է և ձևը չի պահում, կարելի է մի քիչ ալյուր ավելացնել։

_ Սեղանին ալյուր ցանել, խմորը բաժանել 3 մասի, գնդիկներ անել, դրանք ծածկել թաղանթով, որպեսզի չչորանան։

_Խմորի յուրաքանչյուր գնդիկը գրտնակել մոտ 5 — 7 մմ հաստությամբ, ձևավորել ուղղանկյուն և շերտերով կտրատել։

_ Ձողիկները մարմանդ կրակի վրա տապակել բուսայուղի մեջ, մինչև կարմրեն։

Կաթնաշոռով ձողիկներ

Կաթնաշոռով ձողիկներ
Բուրավետ, ախորժելի, փափուկ ձողիկներ կստանաք, ինչն իդեալական համեղ նախաճաշ է: Մատուցեք թթվասերի կամ մեղրի հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք