Կաթնաշոռով պոնչիկներ. Արագ պատրաստվող, փետուրի նման թեթև ու խրթխրթան կեղևով համեղություն փոքրիկների ու մեծիկների համար

Կաթնաշոռով պոնչիկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով պոնչիկներ պատրաստելու համար նույնիսկ կես ժամ չի պահանջվում։

Աղանդերը հայտնի է իրենց պարզությամբ, խրթխրթան կեղևով և միևնույն ժամանակ ներսի փափկությամբ: Կարող եք դրանք պատրաստել միջուկով, կամ ընդհանրապես առանց դրա։

Կաթնաշոռով պոնչիկներ

Կաթնաշոռով պոնչիկներ. Բաղադրիչները

_ ալյուր 220 գր

_ ձու 2 հատ

_ կաթնաշոռ 400 գր

_ շաքարավազ 3 ճաշի գդալ

_ սոդա 1 թեյի գդալ

_ աղ 0,5 թեյի գդալ

_ վանիլային շաքար 1 թեյի գդալ

_ յուղ 500 մլ

Կաթնաշոռով պոնչիկներ

Կաթնաշոռով պոնչիկներ. Պատրաստման եղանակը

_ Խորը ամանի մեջ լցնել 400 գ ցանկացած յուղայնության կաթնաշոռ, կոտրել 2 ձու։ Այնուհետև բաղադրիչներին ավելացնել կես թեյի գդալ աղ և մեկ թեյի գդալ սոդա։

_ Այնուհետև բույրի համար ավելացնել մեկ թեյի գդալ վանիլային շաքար։ Չմոռանաք սովորական շաքարի մասին, այն կպահանջվի երեք ճաշի գդալ։

_ Զանգվածը սկսել ձեռքերով խառնել, երբ միասեռ վիճակի դառնա, ավելացնել ալյուրը։

_Արդյունքում ստացվում է կպչուն, ոչ ջրիկ խմոր։

_ Դնել այն սեղանին ու ալյուրի մեջ հունցել։

_ Այժմ խմորը ձգել, երկար երշիկի նման ոլորել, այնուհետև բաժանել մանր կտորների։

_ Յուրաքանչյուր կտոր հետագայում կդառնա առանձին գնդիկ՝ խրթխրթան կեղևով։

_ Խմորի գնդիկները պետք է լինեն ընկույզի չափ, որովհետև ընթացքում ծավալը կմեծանա և լավ չափի կդառնա։

_ Մի քանի գնդիկը անակնկալներով արեք։ Դրանք բացել բլիթի նման, մեջը դնել միջուկը և փակել խմորը: Միջուկի համար կարող եք վերցնել շոկոլադ, առանց կորիզների հատապտուղներ, մարմելադ և այլն։

_ Տապակը դնել կրակի վրա, լցնել բուսայուղ և լավ տաքացնել։ Կրակը դարձնել միջին աստիճանի և գնդիկները լցնել տապակելու, դրանք պետք է լողան յուղի մակերեսի վրա և չդիպչեն թավայի հատակին։

_ Պոնչիկները տապակել մինչև ոսկե դարչնագույնը, կրակը թուլացնել, որպեսզի չափազանց շատ չեփվեն և շատ յուղ չներծծեն։

_ Պատրաստման ստանդարտ ժամանակը միջին ջերմության վրա՝ 4 րոպե։

Կաթնաշոռով պոնչիկներ

Պոնչիկները դնել սրբիչի վրա՝ ավելորդ յուղից ազատվելու համար։ Վրան շաքարի փոշի ցանեք և կարող եք դնել սեղանին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մանր պոնչիկներ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք