Կաթնաշոռով փքաբլիթներ. արագ ու հեշտ պատրաստենք համեղ քաղցրավենիքը, սրանք դուր կգան թե փոքրերին, թե մեծերին:

Կաթնաշոռով փքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- 200-250 գ կաթնաշոռ (9-18% յուղայնությամբ)
- 1 ձու
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 1/2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 100 գ ալյուր + անհրաժեշտության դեպքում` ևս մի փոքր
- մի պտղունց աղ
- յուղ` տապակելու համար
Կաթնաշոռով փքաբլիթներ. Պատրաստման եղանակը
- Տրորեք կաթնաշոռը շաքարով, լավ խառնելուց հետո ավելացնել նաև ձուն:
- Այժմ պետք է ավելացնել փխրեցուցիչը և աղը, աստիճանաբար մաղելով լցնել ալյուրը և հունցել միատարր փափուկ խմոր: Այն կարող է մի քիչ ձեռքերին կպչել, բայց հենց այդպես պիտի լինի:
- Խմորը բաժանում ենք 4 մասի, որոնցից յուրաքանչյուրից գլորում ենք երշիկանման գլանակ՝ մոտ 3,5 սմ հաստությամբ: Խմորի յուրաքանչյուր գլանիկը պետք է կտրել մանր կտորներով:
- Միջին կրակի վրա կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Յուղը պետք է լինի բավարար, այնքան, որ դրա մեջ խմորի կտորները ազատորեն լողան:
- Բաժիններով կտրտած խմորը պետք է լցնել տաքացած բուսական յուղի մեջ և տապակել բոլոր կողմերից մինչև ոսկե դարչնագույն դառնա: Եռացող յուղի մեջ բլիթներն իրենք իրենց են շրջվում:
- Արդեն պատրաստի փքաբլիթները հանել, շարել թղթե անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը քամվի: Տաք վիճակում վրան շաղ տալ շաքարի փոշի և մատուցել:


Կաթնաշոռով փքաբլիթները պատրաստ են, դրանք առավել համեղ են տաք վիճակում, բայց սառը ժամանակ էլ համը շատ չի զիջում:
Հնարավոր է նաև ձեզ հետաքրքիր արագ պատրաստվող այս համեղությունը․
Խաչապուրի Թավայի մեջ 2 րոպեում․ Խաչապուրի առանց խմոր սարքելու
Բարի ախորժակ:







