Կախարդական խնձորով կարկանդակ. Պարզապես զարմանալի համ ու բույր ունեցող խմորեղենն իրոք հիանալի է

Կախարդական խնձորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խոհանոցում անցկացրած րոպեների արդյունքն աներևակայելի շքեղ, Կախարդական խնձորով կարկանդակ է՝ իսկական հաճույք քաղցրի սիրահարների համար:

Ամեն ինչ պարզ է, համեղ և արագ:

Կախարդական խնձորով կարկանդակ

Կախարդական խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Խնձոր 2 հատ

_Ձու 4 հատ

_Շաքարավազ 150 գ

_Հալած կարագ, յուղ 125 գ

_Կիտրոնի կեղևի քերուկ

_Կես կիտրոնի հյութ

_Փխրեցուցիչ 8 գ

_Ալյուր 250 գ

_Նուշ

_Ծիրանի մուրաբա

Կախարդական խնձորով կարկանդակ

Կախարդական խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազ և հարեք հարիչով: Հետո լցնել յուղը, ավելացնել կիտրոնի համը, խառնել:

_Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, խառնել: Լցնել կիտրոնի հյութը, կրկին խառնել:

_Այժմ վերցնենք բացվող ձևաման, որի ներքևի մասը ծածկված է յուղաթղթով և լցնել խմորը:

_Բաշխեք հավասարաչափ, և թեթևակի հարվածեք սեղանին, որ լավ տարածվի:

_Այժմ գեղեցիկ կտրտել խնձորը, շարել խմորի եզրերով, օղակի կենտրոնում լցնել մանրացած նուշ:

_Կաղապարը 40 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Կախարդական խնձորով կարկանդակ

Կախարդական համով կարկանդակը պատրաստ է: Վարդագույն, բուրավետ թխվածք, որն ունի հեքիաթային համ: Անպայման թխեք, փորձեք, հաճույք պատճառեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին այս հրաշք բաղադրատոմսով:

Տեսանյութ

Տորթ տղամարդու իդեալ

Խնդրում ենք Գնահատեք