Տորթ Կարակում համեղ մանկություն

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կթխենք կարակում․ մանկական հիշողություններից ևս մեկ քաղցրություն կներկայացնեմ ձեզ։

Տորթ Կարակում համեղ մանկություն

Կարակում բաղադրիչներ

Խմոր

_Ձու — 4 հատ դեղնուց

_Շաքարավազ — 100 գր․

_Կարագ — 350 գր․

_Սոդա — 1 թ․ գդ․

_Ալյուր — 550-650 գր․

Միջուկ

_Ձու — 4 հատ սպիտակուց

_Շաքարավազ — 200 գր․

_Ջեմ — 200 գր․

_Ընկույզ — 100 գր․

Կարակում Քայլ առ քայլ

_4 ձվի սպիտակուցը առանձնացնենք դեղնուցից

_Դեղնուցը դեռ թող մնա, իսկ սպիտակուցի տարան ամրացնենք

_Ավելացնենք 0,5 բաժակ շաքարավազ

_Եվ միացնենք թող հարի իմ օգնական ինքնուրույն հարիչը՝ այն դարձնելով լավ բարձր ու պինդ բեզե

_Այդ ընթացքում 100 գրամ ընկույզը մանրացնենք

_Կարելի է և մատներով առավել խոշոր կտորների բաժանել

_Ընտիր բեզեն արդեն  պատրաստ է

_Ահա

_Վրան ավելացնենք ընկույզը

_Խառնենք առայժմ դնենք կողքի

_4 ձվի դեղնուցի վրա լցնենք մեկ բաժակ շաքարավազը մաս-մաս և սկսենք հարել

_Փրփրացնենք և սպիտակացնենք այնքան որ լավ բարձրանա

_250 գրամ կարագը սենյակային ջերմաստիճանի փափկացրած ավելացնենք հարած զանգվածին և շարունակենք հարել

_Սկզբում մեկ բաժակ ալյուրի մեջ լցնենք 1 թեյի գդալ սոդա և մաղելով լցնենք տարայի մեջ

_Միջին հաշվով 3 բաժակ ալյուր պետք կգա

_Մի փոքր հարիչով հարելուց հետո 3-րդ բաժակ ալյուրով արդեն դատարկենք հարթակի վրա ձեռքերով հունցելու

_Ձեռքերի հետ շփումը առավել համեղ են դարձնում ուտեստն ու թխվածքը

_Մենք էլ հունցելով մեր սերը փոխանցեց և արդյունքում ստանանք այսպիսի փափուկ և հաճելի խմոր

_Երկու մասի բաժանենք

_Մեկը առավել խոշոր մյուսը փոքրիկ, փոքրիկը պետք է ցելոֆանապատենք և դնենք սառցախցիկը սառելու պնդանալու, մինչև այս մեծի հարցերը լուծենք

_Ջեռոցի տապակը վերցնենք և ձեթոտենք

_Իմ տապակի տրամագիծը 35 սմ է

_Մեծ գունդը հիմա պետք է քիչ քիչ հարթեցնենք ահա այսպես տապակի մեջ

_Ամբողջ տարածքով տարածեցինք

_Այժմ ջեմի հերթն է

Տորթ Կարակում համեղ մանկություն

_Մեկ բաժակ ջեմ ենք օգտագործելու ցանկացած համի, ինչ -որ ունեք ձեռքի տակ

_Այդ ընթացքում խոսեմ մեր խաղարկության և նվերի մասին

_Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է բաժանորդագրվել իմ ալիքին, պարտադիր լայք դնել այս տեսանյութի տակ և գրել կարծիք մեկնաբանությունների բաժնում

_Այս տեսանյութում օգտագործած տեխնիկաներից և խոհանոցային պարագաներից նույնպես կարող եք ձեռք բերել այնտեղից

_Դե ջեմն արդեն տարածեցինք ամբողջ խմորի վրայով

_Վրան լցնենք բեզեն ընկույզով և հավասար շերտով տարածենք

_Սառցախցիկից բերենք արդեն սառած խմորի փոքրիկ գունդը

_Լայն քերիչով պետք է քերենք

Ք_երած կտրոտանքները տարածենք տապակի վրա ևս մեկ շերտ ձևավորելով

_Ջեռոցն արդեն տաք է

_Դնենք ջեռոցի մեջ

_Թխելու ենք 180 աստիճանում

_Վերև ներքև ռեժիմով

_Մոտ 30 րոպե

_Ընթացքում կարելի է և շրջել ուղղությունը

_Հանենք ջեռոցից, երբ արդեն Կարակում ի երեսը վարդագույն դարձած կլինի

Տորթ Կարակում համեղ մանկություն

_Վրան շաքարի փոշի ցանենք գեղեցկության համար և կտրատենք

_Նուրբ բերանում հալվող համեղ քաղցրություն ստացանք, որն իմ մանկության ամենահայտնի տորթերից մեկն էր

Դե ինչ բարի ախորժակ։

Կարակում Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք