Կարամելացված խնձորով կարկանդակ. Թեյի լավագույն հյուրասիրություն

Կարամելացված խնձորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կարամելացված խնձորով կարկանդակ. Թեյի լավագույն հյուրասիրություն

Սա խնձորով լավագույն թխվածքն է որ ես երբևէ փորձել եմ: Հյութալի միջուկը ներծծվում է փխրուն շերտերին, իսկ կարամելը քաղցրություն է հաղորդում կարկանդակին:

Սերուցքային շաքարազանգվածին մի քիչ աղ եմ ավելացրել և հրաշալի արդյունք ստացել:

Կարամելացված խնձորով կարկանդակ

Կարամելացված խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 300 գ
  • Կարագ 210 գ
  • Ջուր 3 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ 1.5 ճաշի գդալ
  • Ձվի դեղնուց 2 հատ
  • Փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ
  • Շաքար 300-330 գ
  • Խնձոր 6-7 հատ
  • Սերուցք 200 մլ
  • Դարչին 1 թեյի գդալ
  • Աղ 0.5-1 թեյի գդալ

Կարամելացված խնձորով կարկանդակ

Կարամելացված խնձորով կարկանդակ

Կարամելացված խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Դեղնուցներն առանձնացնել սպիտակներից: Սառը ջուրը խառնել կիտրոնի հյութի հետ:
  2. 150 գ սառեցրած կարագը քերել մաղած ալյուրի մեջ, ձեռքերով տրորել մինչև փշրանքներ ստացվի:
  3. Լցնել փխրեցուցիչը, 3 ճաշի գդալ շաքարավազ և 1/3 թեյի գդալ աղ, խառնել:
  4. Ավելացնել դեղնուցներն ու կիտրոնի ջուրը, հունցել առաձգական և մի փոքր կպչուն խմոր, փաթեթավորել պլաստիկե թաղանթով և դնել  սառնարանը 30 րոպե:
  5. Մաքրել խնձորներն ու, կտրել խորանարդներով: Տաքացնել տապակը 30 գ կարագով, ավելացնել 2-3 ճաշի գդալ  շաքարավազ և դարչին:
  6. Լցնել խնձորները, խառնել և :ծածկել: Եփել այնքան ժամանակ, մինչև խնձորը փափկի, 3-4 րոպե
  7. Դրանից հետո հանել կափարիչը և եփել  մինչև հեղուկը գոլորշիանա: Թողնել սառի:
  8. Խմորը բաժանել երկու մասի, որոնցից մեկը պետք է լինի զանգվածի 2/3-ը: Ավելի մեծ կտորը գրտնակել  շրջանաձև և դնել  24 սմ չափսով ամանի մեջ:
  9. Ձևավորել կողմերը: Լցնել միջուկը և վերևից ծածկել խմորի երկրորդ շերտով: Թողնել 1 սմ բարձրության կողմերի եզրերին:
  10. Կարկանդակը թխել 45 րոպե 180 աստիճանով:
  11. Կարկանդակը պատրաստ լինելուց 10 րոպե առաջ սկսել պատրաստել կարամելը: Կաթսայի մեջ լցնել 200 գ շաքարավազ և հալեցնել: Երբ շաքարավազը սկսում է հալվել, խառնել այն այնպես, որ չվառվի:
  12. Տաքացնել սերուցքը (20-30%), բայց մի չեռացնել: Վերցնել կրակից և ավելացնել հալված շաքարը: Ավելացնել 30 գ կարագ և աղ ըստ ցանկության:

Կարամելացված խնձորով կարկանդակ

Կարամելացված խնձորով կարկանդակ

Պատրաստի կարկանդակի վրա անմիջապես լցնել տաք կարամելը: որ ամբողջովին սառչի, որպեսզի վերին շերտը պնդանա: Այս կարկանդակը կարող է հեշտությամբ փոխարինել ծննդյան տորթին: Հավատացեք ինձ, հյուրերն ուրախ կլինեն:

Կարամելացված խնձորով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Մրջնաբույն

Խնդրում ենք Գնահատեք