Կարկանդակ Դրախտային խնձոր. Այնքան նուրբ է, որ ուղղակի հալչում է բերանում: Պարզապես փորձեք այն և ձեզ անպայման դուր կգա:

Կարկանդակ Դրախտային խնձոր. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ դեղնուց 4 հատ
_ շաքարավազ 100 գ
_ մի պտղունց աղ
_ մի պտղունց վանիլին
_ ալյուր մոտ 380 գ
_ փխրեցուցիչ 1 տուփ
_ կարագ 200 գ
_ թթվասեր 150 գ
Միջուկը պատրաստելու համար
_ խնձոր 6 հատ
_ շաքարավազ 1 թեյի գդալ
_ դարչին 1 թեյի գդալ
_ սպիտակուց 6 հատ
_ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_ շաքարավազ 120 գ
_ օսլա 30 գ

Կարկանդակ Դրախտային խնձոր. Պատրաստման եղանակը
_ Մաղած ալյուրը խառնել աղի և շաքարի հետ։ Սառը կարագը քերել և տրորելով փշրանքների վերածել։
_ Լցնել փխրեցուցիչը, վանիլինը՝ ըստ ճաշակի, ավելացնել դեղնուցներն ու թթվասերը, հունցել փափուկ խմոր։
_ Բաժանել երկու մասի, իսկ փոքրը 40 րոպեով դնել սառնարանում։
_ Ձվի սպիտակուցը խառնել կիտրոնի հյութի հետ և հարել։
_ Շաքարավազը մաս-մաս լցնելով հարել փարթամ ու պինդ զանգված։
_ Ձևամանը ծածկել յուղաթղթով, դնել խմորը, ձևավորել կողքերը։
_ Դնել խնձորի շերտերը, շաղ տալ շաքարավազն ու դարչինը, վրան լցնել հարած, սպիտակուցային զանգվածը, հարթեցնել։
_ Խմորի երկրորդ կտորը քերել սպիտակուցային զանգվածի վրա։
_ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 20-30 րոպե։

Թխվածքը պարզապես հիանալի է ստացվում, նուրբ և փափուկ, քնքուշ բեզեով և ախորժելի, խնձորի համով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Գազարով տորթ







