Անուշաբույր և ախորժելի կարկանդակ խնձորով կարող եք պատրաստել ցանկացած պահի:
Կարկանդակի համար նախատեսված բոլոր մթերքները շատ մատչելի են: Բայց արդյունքը ձեզ հաճելի կլինի իր բույրով և նուրբ համով:

Կարկանդակ խնձորով. Բաղադրիչները
-տաք ջուր 120 մլ
— ալյուր մոտ 360 գ
— բուսական յուղ 50 գ
— շաքարավազ 100 գ
— թխում փոշի 10 գ
— վանիլին ըստ ճաշակի
— մի պտղունց աղ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.
— խնձոր թթու-քաղցր 650 գ
— ցանկացած օսլա 1 ճաշի գդալ
— շաքարավազ 50 փոշի և դարչին ըստ ճաշակի
Կարկանդակ խնձորով. Պատրաստման եղանակը
_Խնձորները մաքրել և անցկացնել խոշոր քերիչով, խառնել ըստ ճաշակի շաքարավազի հետ և դնել նախապես տաքացրած տապակի մեջ և եփել թույլ կրակի վրա 10 րոպե, մինչև հեղուկը գոլորշիանա։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի, աղի և ջրի, բուսայուղի հետ, խառնել։ Փափուկ խմոր հունցել և բաժանել 2 մասի։
_Մի մասը գրտնակել մոտ 3 մմ հաստությամբ ուղղանկյուն շերտով և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_Հովացրած խնձորները խառնել օսլայի հետ և հավասար շերտով քսել խմորի վրա՝ եզրերին չհասնելով։
_Կարկանդակը ծածկել խմորի երկրորդ մասով, եզրերը սեղմել իրար և պատառաքաղով ծակծկել կարկանդակը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 30 րոպե։
_Սառելուց հետո թխվածքի վրա շաքարի փոշու հետ խառնած դարչին ցանել։

Հուշում. Խնձորի միջուկին կարող եք ավելացնել նաև մանրացված ընկույզ և չամիչ։ Եթե չեք սիրում խնձորի միջուկը, այն փոխարինեք կակաչի սերմերով, չորացրած ծիրանով, ցանկացած թանձր ջեմով կամ մուրաբայով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարակում թխվածք








