Կարմիր փշահաղարջի մուրաբա. Անուշաբույր և աներևակայելի առողջարար պահածո

Կարմիր փշահաղարջի մուրաբա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ձմռանը բացեք Կարմիր փշահաղարջի մուրաբա, եթե ուզում եք լրացնել ձեր օրգանիզմում բացակայող վիտամինների մակարդակը։ Անուշահոտ աղանդերի շնորհիվ դուք կթարմանաք ու կլցվեք եռանդով:

Ի դեպ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այս մուրաբան, որովհետև այն օգնում է բարձրացնել մարմնի ընդհանուր տոնուսը և բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը: Սրա պատճառն այն է, որ փշահաղարջն օգնում է նվազեցնել արյան ճնշումը և ամրացնում է արյունատար անոթների պատերը:

Որպեսզի պատրաստման գործընթացը հարթ ընթանա, հիշեք, որ պետք է շատ զգույշ լցնել տարաները։ Որպեսզի դրանք չպայթեն, մի քիչ ուշադիր եղեք։ Նախ լցրեք մուրաբայի շատ փոքր մասը և սպասեք մի քիչ, որ բանկան տաքանա։ Իսկ հետո լցնել մուրաբան մինչև բանկայի պռունկը, որ օդի համար հնարավորինս քիչ տեղ լինի։

Կարմիր փշահաղարջի մուրաբա

Կարմիր փշահաղարջի մուրաբա. Բաղադրիչներ

_Փշահաղարջ 2 կգ

_Շաքարավազ 2 կգ

_Ջուր 100 մլ

_Կիտրոնաթթու 0,5 թ/գդ

Կարմիր փշահաղարջի մուրաբա Կարմիր փշահաղարջի մուրաբա
Կարմիր փշահաղարջի մուրաբա. Պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ լցնել 1 կգ շաքարավազ և լցնել 100 մլ ջուր։

_Օշարակը եփել միջին ջերմության վրա 10 րոպե։

_Փշահաղարջը լավ լվանալ սառը ջրով։

_Լցնել այն շաքարի օշարակով կաթսայի մեջ և մանրակրկիտ խառնել։

_Կրակն անջատել, թողնել սենյակային ջերմաստիճանում 8 ժամ։

_Փշահաղարջով տապակը դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի։

_Ավելացնել մնացած շաքարավազը և հարել։

_Եփել միջին ջերմության վրա կես ժամ՝ պարբերաբար հեռացնելով փրփուրը։

_Ավելացնել կիտրոնաթթու և մանրակրկիտ խառնել։

_60 վայրկյան հետո կրակն անջատել, թող մուրաբան այդպես մնա ևս 2 րոպե։

_Բանկաները լվանալ սոդայով և մանրէազերծել ջեռոցում։

_Լվացած բանկաները դնել տապակի վրա և 10 րոպեով դնել նախապես 160 աստիճան տաքացրած ջեռոցում և թողնել սառչեն։

Կարմիր փշահաղարջի մուրաբա. Անուշաբույր և աներևակայելի առողջարար պահածո

_Կափարիչները լցնել ջրով կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի, իսկ հետո կրակն իջեցնել։ 5 րոպե եռալուց հետո դրանք չորացրեք սրբիչով։

_Տաք մուրաբան լցնել բանկաների մեջ և կափարիչներով ամուր փակեք դրանք:

_Շրջեք բանկաները գլխիվայր, փաթաթել վերմակով ու թողնել 8 ժամ։

Կարմիր փշահաղարջի մուրաբա

Ամբողջական հատապտուղներով նման թանձր մուրաբան կարելի է ուղղակի քսել հացի վրա կամ գդալով ուտել հենց այնպես։
Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակի մուրաբա կոնյակով

Խնդրում ենք Գնահատեք