Կեքս Զեբր. Շատ համեղ ու նուրբ թխվածք

Կեքս Զեբր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կեքս Զեբր. Այս նուրբ աղանդերը կարելի է պատրաստել թե ամեն օրվա, թե տոնական սեղանի համար: Պետք է ընդամենը 1 բաժակ սպիտակաձավար և 2 բաժակ մածուն:

Կեքս Զեբր

Կեքս Զեբր. Պատրաստելու համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_սպիտակաձավար 1 բաժակ

_շաքար 1 բաժակ

_մածուն 2 բաժակ

_զտված բուսական յուղ 0,5 բաժակ

_ալյուր 1 բաժակ

_փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_կակաո 2 ճաշի գդալ

Կեքս Զեբր

Կեքս Զեբր

Կեքս Զեբր. Պատրաստման եղանակը

_Սպիտակաձավարը խառնել շաքարավազի և մածունի հետ, թողնել 30 րոպե, որպեսզի սպիտակաձավարը ուռչի:

_Դրանց հետո ավելացնել կես բաժակ զտված բուսական յուղ:

_Խառնուրդը գդալով խառնել և ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Խառնել և զանգվածը բաժանել երկու մասի:

_Մի մասին ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, մյուսին` 2 ճաշի գդալ կակաոյի փոշի:

_Թխման ձևամանը յուղել բուսական յուղով, երկու խմորն էլ տարածել մի քանի գդալներով, հերթագայելով սպիտակը և շագանակագույնը:

_Փայտիկի օգնությամբ նկար ենք պատրաստում: Ստացվում է գծավոր գեղեցիկ կեքս:

_Կեքսը թխում ենք 190 աստիճանում մոտ 40 — 50 րոպե, պատրաստ լինելը պետք է ստուգել ատամի չոփով, այն պետք է խմորից չոր դուրս գա:

Կեքս Զեբր

Կեքս Զեբր

Այս կեքսի համար կարող եք պատրաստել թթվասերով կրեմ, վրան լցնել հալեցրած շոկոլադ, շաղ տալ ցանկացած ընկույզ և այլ հավելումներ:

Կեքս Զեբրը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Երկգույն կեքս

Խնդրում ենք Գնահատեք