Կիտրոնով կեքս. Քնքուշ և բուրավետ թխվածքն այն է, ինչ ձեզ կարող է ուրախացնել

Կիտրոնով կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կիտրոնով կեքս. Քնքուշ և բուրավետ թխվածքն այն է, ինչ ձեզ կարող է ուրախացնել

Այս բաղադրատոմսի համար ձեզ հարկավոր է միայն մեկ կիտրոն և միայն մեկ ձու, իսկ ջեռոցում թխվող կիտրոնի համով կեքսը ձեզ կուրախացնի իր համով: Հեշտ ու արագ պատրաստվող խմորեղենը ձեր հոգուն գոհություն կբերի:

Կիտրոնով կեքս

Կիտրոնով կեքս. Քնքուշ և բուրավետ թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ալյուր — 260 գր
  • Կաթ — 200 մլ
  • Շաքար -150 գր
  • Ձու -1 հատ
  • Բուսական յուղ — 100 մլ
  • Մի պտղունց աղ
  • Փխրեցուցիչ -2 թեյի գդալ
  • 1 կիտրոնի հյութ և քերուկ

Գլազուր

  • Շաքարի փոշի -60 գր
  • Կիտրոնի հյութ 1-2 ճաշի գդալ

Կիտրոնով կեքս

Կիտրոնով կեքս. Քնքուշ և բուրավետ թխվածք. Պատրաստման քայլ առ քայլ եղանակը

  1. Մեկ ձուն հարել ամանի մեջ, ավելացնել շաքարավազը, լցնել կաթը և հարել: Ավելացնել 100 մլ բուսական յուղ, խառնել:
  2. Քերել մեկ կիտրոնի կեղևը և ավելացնել խմորին, լցրեք կես կիտրոնի հյութ և մի պտղունց աղ:
  3. Լցնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը, խառնել և խմորը պատրաստ է:
  4. Եթե ​​ունեք սիլիկոնե ձևաման, այն պետք չէ յուղել, իսկ եթե այլ ձևամանում եք թխելու, ուրեմն այն պետք է ծածկել յուղաթղթով, նոր խմորը դնել ջեռոցը:
  5. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 35-ից 45 րոպե, կախված ձեր սարքի յուրահատկություններից:
  6. Մինչ կեքսը թխվում է, պատրաստեք գլազուրը:
  7. Դրա համար կիտրոնի հյութը պետք է խառնել շաքարի փոշու հետ:
  8. Պատրաստի գլազուրը լցնել կեքսի վրա և թողնել սառչի:

Կիտրոնով կեքս

Կիտրոնով կեքսը պատրաստ է: Վայելեք քնքուշ և բուրավետ թխվածք:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Զոլավոր բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք