Կոկոսի աղանդերը շատերի կողմից սիրված տնական թխվածքներից է: Մեր մայրերը փորձում էին ինքնուրույն պատրաստել մեզ համար տարբեր համեղ խմորեղեններ, որոնք գերազանցում էին իրենց համով նույնիսկ խանութներում այսօրվա քաղցրավենիքի բազմազանությանը: Համաձայնեք, որ դա այն ժամանակ հեշտ չէր, բայց, նրանք հեշտությամբ ելքեր էին գտնում:
Մենք սովոր ենք մուրաբայով, խտացրած կաթով կամ նույնիսկ չրով լցոնված աղանդերներ վայելել: Բայց նույնիսկ առանց լցոնման, այսպիսի պարզ թխվածքները պարզ լինելով՝ շատ համեղ են:
Ծանոթացեք այս մատչելի ու պարզ մթերքներով բաղադրատոմսին:

Կոկոսի աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ցորենի ալյուր 280 գ
_Շաքար 70 գ
_Կարագ 210 գ
_Ձվի դեղնուց 1 հատ
_Վանիլային շաքար 0,5 թեյի գդալ
_Կոկոսի փաթիլներ 100 գ
_Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Կոկոսի աղանդեր. Պատրաստման եղանակը
_Կոկոսի փաթիլները մանրացնել սրճաղացով կամ աղալ ցանկացած այլ հարմար տարբերակով:
_Այս փոշին խառնել ցորենի ալյուրի հետ: Հաջորդիվ ավելացնել խորանարդներով կտրատված փափուկ կարագը:
_Դրանից հետո խառնուրդին լցնել շաքարավազը և վանիլային շաքարավազը:
_Բաղադրությանը ավելացնել դեղնուցը, հարել և ձեռքերով հունցել խմորը:
_Թողնել այն սառնարանում 1 ժամ: Խմորը բաժանել երկու մասի: Մի մասը ուղղանկյունի նման գրտնակել, բաժանել քառակուսիների:
_Խմորի մյուս կեսն այդ ընթացքում պահել սառնարանում, որ չթուլանա:
_Խմորի քառակուսիները ոլորելով կիսալուսնի ձև տալ և շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Թխել աղանդերը 200 աստիճանով՝ 20 րոպե:


Նույնը կրկնել խմորի երկրորդ մասի հետ: Սառեցնել պատրաստի աղանդերը, վրան ցանել շաքարի փոշի: Մատուցել թեյի հետ ձեր սիրելի ընտանիքին:
Կոկոսի աղանդերը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով շատ համեղ նրբահամ թխվածքաբլիթներ








