Կոճապղպեղով  մեղրաբլիթներ. Փափուկ և համեղ կարամելով թխվածք

Կոճապղպեղով  մեղրաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է թխել զարմանալիորեն փափուկ և նուրբ կոճապղպեղով մեղրաբլիթներ: Այս բաղադրիչներով բավական շատ կստացվի:

Մեր առաջարկած տարբերությունը կոճապղպեղով մնացած բաղադրատոմսերից այն է, որ խմորի հիմքում կարամելն է, որն, իհարկե, ինքներս էլ կպատրաստենք:

Մեղրաբլիթները երկար ժամանակ փափուկ են մնում: Դրանք կարելի հանգիստ պահել ապակե տարայի կամ թիթեղյա տուփի մեջ:

Կոճապղպեղով  մեղրաբլիթներԿոճապղպեղով  մեղրաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցորենի ալյուր 3,5 բաժակ

_Շաքար 150 գ

_Կաթ 250 մլ

_Արևածաղկի ձեթ 100 մլ

_Մեղր 100 գ

_Դարչին 0,5 թեյի գդալ

_Կոճապղպեղ 0,5 թեյի գդալ

_Մեխակ 1 հատ

_Սոդա 1,5 թեյի գդալ

_Ձու 1 հատ

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_Ջուր 1 ճաշի գդալ

_Շաքարի փոշի 1-1,5 բաժակ

Կոճապղպեղով  մեղրաբլիթներ

Կոճապղպեղով  մեղրաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Շաքարավազը լցնել հաստ պատերով կաթսայի մեջ և հալեցնել թույլ կրակի վրա: Մի մոռացեք խառնել, որպեսզի այրվելուց խուսափեք:

_Երբ կարամելը գեղեցիկ սաթի գույն ստանա, հանել կաթսան կրակից և մեջը լցնել տաք կաթը: Զանգվածը կփրփրի, լավ խառնել այն:

_Թող խառնուրդը մի փոքր սառչի: Ավելացնել մեղր, խառնել: Ավելացնել կարագ, համեմունքներ և հարած ձու: Խառնել ամեն ինչ: Լցնել սոդայի հետ խառնած, մաղած ալյուրը և խմոր հունցել:

_Ալյուր ցանած մակերեսի վրա խմորի մի մասը գրտնակել 0,5 սմ հաստությամբ շերտով:

_Կոճապղպեղով թխվածքաբլիթները կտրել ձևերով: Դնել խմորի կտորները յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Թխել բլիթները 180 աստիճանի տակ 15-20 րոպե: Թող մի փոքր մնան, հանգստանան: Թխվածքը լավ է բարձրանում:

Կիտրոնով գլազուր. Խառնել կիտրոնի հյութը, ջուրը և շաքարավազը: Սիլիկոնային վրձինով քսել գլազուրը հովացած բլիթների վրա: Թող չորանա:

Կոճապղպեղով  մեղրաբլիթներ

Կոճապղպեղով  մեղրաբլիթները պատրաստ են: Մաղթում ենք ձեզ հաճելի թեյախմություն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ուրախ պեչենիներ

Խնդրում ենք Գնահատեք