Կոմպոտ Տատիկի կոլա. Հաճելի ըմպելիք

Կոմպոտ Տատիկի կոլա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք պատրաստել չորամրգերով Կոմպոտ կամ տատիկի կոլա, ինչպես ասում ենք տանը: Այն ավելի համեղ է, քան աշխարհի ցանկացած ըմպելիք։

Իհարկե, յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի իր բաղադրատոմսը, բայց մեր բոլոր հարազատներն ու հյուրերը նման ձևով են պատրաստում, այսինքն, մեր ֆիրմային բաղադրատոմսով։

Բաղադրիչների իդեալական հարաբերակցությունը դարձնում է այս ըմպելիքը ամենահամեղը, առույգացնողը, առողջարարը և կազդուրիչը:

Կոմպոտ Տատիկի կոլա

Կոմպոտ Տատիկի կոլա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 5 լիտր

_Չրեր (խնձոր, տանձ) 300 գրամ

_Շաքարավազ 3-4 ճաշի գդալ

_Կիտրոն 0,5 հատ

Կոմպոտ Տատիկի կոլա

Կոմպոտ Տատիկի կոլա. Պատրաստման եղանակը

_Չրերի վրա պարզապես լցնել ջուր և թողնել 5-6 ժամ, կամ ողջ գիշեր:

_Ապա դնել կրակին, որ եփվի 20 րոպե՝ եռալու պահից։

_Այնուհետև ավելացնել շաքարավազը և կտրատած կիտրոնը։

_Հասցնել եռման աստիճանի և անջատել, որպեսզի թրմվի:

_Կարող եք խմել և տաք, և սառը վիճակում, միշտ համեղ կլինի:

Կոմպոտ Տատիկի կոլա

Մաղթում եմ ձեզ առողջություն և համեղ ըմպելիք։

Խնդրում ենք Գնահատեք