Կոնֆետներ Իրիս. Մեր մանկության համեղ քաղցրավենիքը
Մայրիկս և որդիս շատ են սիրում այս հաճույքը, բայց վերջերս խանութում գրեթե հնարավոր չէ այս համեղությունը գտնել, որը պատրաստված լինի վստահելի մթերքներից:
Մտա ինտերնետ ու գտա մի պարզ բաղադրատոմս: Այս նուրբ կոնֆետները մեզ շատ դուր եկան: Դրանք իսկապես համեղ են և բնական, և դրանք պատրաստելը շատ հեշտ ու հաճելի է: Անգամ որդիս է կարողանում դրանք պատրաստել ինքնուրույն:

Կոնֆետներ Իրիս. Անհրաժեշտ բաղադրիչներ
- 400 մլ թթվասեր
- 400 գրամ շաքար
- 125 գրամ մեղր

Կոնֆետներ Իրիս. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Կաթսայի մեջ խառնել թթվասերը, մեղրը և շաքարը:
- Դնել խառնուրդը կրակի վրա և եռացնել:
- Հետևեք, որ կրակը ուժեղ չլինի: Կաթսայի պարունակությունը պետք է երբեմն խառնելով եփել մոտ 20-25 րոպե, մինչև խառնուրդը դառնա բաց շագանակագույն:
- Կարամելի պատրաստ լինելը ստուգելու համար կաթսայի զանգվածից մի կաթիլ գդալով կաթեցնել սառը ջրի մեջ, եթե զանգվածը կարծրանում է, ուրեմն կոնֆետը պատրաստ է:
- Ձևամանը յուղել բուսական յուղով և մեջը լցնել պատրաստի կոնֆետի տաք զանգվածը:
- Թողեք այսպես սառչի, միայն թե ոչ սառնարանում, այնուհետև կտրատել հարմար մասերով: Կարող եք քաղցրավենիքը լցնել տարբեր կաղապարների մեջ:

Այսպիսով, դուք կստանաք տնական քաղցրավենիք իրիս:
Վայելեք հաճույքով:
Տեսանյութ
Տնական կոնֆետներ







