Կտավատի սերմերով թխվածքաբլիթներ. Արագ կբավարարեն ձեր քաղցը և կբազմազանեցնեն պահքի ճաշացանկը

Կտավատի սերմերով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կտավատի սերմերով թխվածքաբլիթներ պատրաստելով դուք ռիսկի չեք ենթարկվում կալորիաների չափն անցնելու առումով, քանի որ դրանք թխվում են առանց ձվի, կենդանական ճարպերի և մեծ քանակությամբ շաքարի: Իսկ կտավատի սերմերը օգտակար բոնուս կլինեն ձեր մարսողության համար։ Մի թերություն սրանք այնուամենայնիվ ունեն, թխուկները շատ արագ վերջանում են:

Ճիշտ սնվելու հիմունքները նախատեսում են, որ անհրաժեշտ է ուտել գրեթե յուրաքանչյուր 3 ժամը մեկ, գերադասելի է փոքր չափաբաժիններով: Միջին աշխատողի ռեժիմում փոքր-ինչ խնդրահարույց է այս բոլոր կերակուրները տեղավորելը: Այստեղ լավագույն ելքը ձեռքի տակ խորտիկներ ունենալն է:

Յուրաքանչյուր ոք իր իմաստն է դնում այս հայեցակարգի մեջ, բայց մենք նախապես զգուշացնում ենք ձեզ. խորտիկը շոկոլադե սալիկը չէ: Կոչ ենք անում չծուլանալ, այլ ինքնուրույն պատրաստել առողջ խորտիկ։

Կտավատի սերմերով թխվածքաբլիթներ

Կտավատի սերմերով թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 135 գ

_Շաքարավազ 25 գ

_Աղ 1 պտղունց

_Կտավատի սերմեր 2 ճաշի գդալ

_Ջուր 50 մլ

_Արևածաղկի ձեթ 50 մլ

Կտավատի սերմերով թխվածքաբլիթներ

Կտավատի սերմերով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Մաղած ալյուրը խառնել աղի, շաքարավազի և կտավատի սերմերի հետ։

_Ջուրը ձեթի հետ խառնել, կրակի վրա դնել, հասցնել եռման աստիճանի և անմիջապես լցնել ալյուրի խառնուրդով տարայի մեջ։

_Խմորը բահիկի օգնությամբ արագ հունցել, թողնել 15 րոպե:

_Խմորը գրտնակել 0,5 մմ հաստությամբ շերտով, կտրատել փոքր քառակուսիներ:

_Թխվածքաբլիթները տեղափոխեք յուղաթղթով պատված ջեռոցի տապակի մեջ:

_Թխել մոտ 10 րոպե (մինչև կարմրելը) 200 աստիճանի տակ։

Կտավատի սերմերով թխվածքաբլիթներ

Համաձայնեք, պատրաստումը շատ պարզ է, իսկ թխվածքը հիանալի տեսք ունի:

Հուշում. Պատրաստեք խմորի կրկնակի կամ նույնիսկ եռակի բաժին: Թխեք ցանկալի քանակությամբ թխվածքաբլիթներ, սառեցնելով մնացած խմորը։ հարկ եղած դեպքում մնում է միայն խմորը հալեցնել, թխվածքաբլիթներ կտրատել և թխել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք