Կրեմ Բրյուլե. Միլիոնավոր սրտեր գրաված ֆրանսիական աղանդեր
Եթե դուք երբեք չեք փորձել կրեմ բրյուլե, ապա շատ բան եք կորցրել եք ձեր կյանքում: Ավելի նուրբ համեղություն, քան սա է, հավանաբար, գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով երբևէ համտեսել է կյանքում գոնե մեկ անգամ, գիտի դրա մասին:
Այս աղանդերի անունը բառացիորեն թարգմանվում է որպես «այրված կրեմ»: Պատրաստման ավարտից հետո շաքարավազն այրվում է կրեմի մակերեսի վրա` վերին շերտը կարամելացնելու համար: Արդյունքն անհավանական փխրունություն է: Սա վայելելիս պարզապես ուզում ես շնորհակալություն հայտնել հնարամիտ ֆրանսիացի հրուշակագործներին նման խոհարարական ստեղծագործության համար: Ուղղակի անհնար է կտրվել:

Կրեմ Բրյուլե. Անհրաժեշտ բաղադրիչները
- Սերուցք 960 մլ
- Շաքար 200 գ
- Դեղնուց 6 հատ
- Վանիլային էքստրակտ 1 թեյի գդալ


Կրեմ Բրյուլե. Պատրաստման եղանակը
- Սերուցքով և վանիլի էքստրակտով կաթսան դնել կրակին և տաքացնել, բայց մի եռացրեք:
- Առանձին ամանի մեջ հարել ձվի դեղնուցներն ու շաքարի կեսը:
- Անընդհատ խառնելով, աստիճանաբար, տաք կրեմը լցնել ձվի դեղնուցի և շաքարավազի խառնուրդի մեջ: Կրեմ բրյուլեի համար տարաները շարել մեծ տապակի վրա:
- Լցնել եռման ջուր մեծ տապակի մեջ, այնպես, որ հասնի փոքր տարաների կեսին:
- Սերուցքային խառնուրդը լցնել ամանի մեջ և եփել 165 աստիճան տաքացրած ջեռոցում 45-50 րոպե:
- Հանել ձևամանները վառարանից, թող սառչեն սենյակային ջերմաստիճանում, ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանում առնվազն երկու ժամ:
- Հանել սառնարանից և թողեք աղանդերը 30 րոպե մնա սենյակային ջերմաստիճանում:
- Մնացած շաքարը լցնել յուրաքանչյուր ամանի աղանդերի վրա և այրիչով հալեցնել շաքարավազը` փխրուն մակերես ստեղծելու համար:
- Եթե նման այրիչ չունեք, մի հուսահատվեք, կարելի է կրեմ բրյուլեն դնել ջեռոցում ամենավերևի դարակի վրա ամենաթեժ գրիլի տակ 5-7 րոպե, մինչև շաքարը վերածվի կարամելի:


Եթերային աղանդերը կարող է ուրախացնել ձեզ ցանկացած իրավիճակում: Հատկապես ուրախալի է, որ այս աղանդերը բաղկացած է պարզ բաղադրիչներից և պատրաստելը շատ հեշտ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆրանսիական աղանդեր







