Հաճախ եմ պատրաստում այսպիսի Համեղ աղանդեր օգտակար բաղադրիչներով: Այն շատ են սիրում թե երեխաները, թե մեծերը: Մենք էլ ենք հաճույքով սուրճի կամ թեյի հետ այն վայելում:
Չորացրած մրգերով շատ համեղ, գեղեցիկ և առողջարար ռուլետի համար պետք է նվազագույն ջանք, իսկ հաճույքն առավելագույնն է։

Համեղ աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_ չորացրած ծիրան 80 գ
_ սալորաչիր 80 գ
_ ցանկացած ընկույզ 50 գ
_ սպիտակ շոկոլադ կամ ըստ ճաշակի 1 սալիկ
_ կարագ 100 գ
_ չորահաց կամ թխվածքաբլիթներ 100 գ
_ շաքարի փոշի

Համեղ աղանդեր. Պատրաստման եղանակը
_ Եթե չրերը շատ չոր են, ապա 5 րոպե թրմեք եռման ջրի մեջ։
_ Վերցրեք ցանկացած ընկույզ և դանակով կտրատեք մանր կտորների:
_ Թխվածքաբլիթների մի մասը բլենդերով մանրացնել փշրանքներով, իսկ երկրորդ մասը կտորների բաժանել։ Կարող եք նաև մանրացնել հին ձևով՝ գրտնակով գրտնակելով։
_ Չորացրած մրգերը քամել, կտոր-կտոր անել։ Կարող եք փոխարինել այս հավելումները ձեր ընտրածով կամ ավելացնել ավելին, որպեսզի աղանդերն ավելի օգտակար լինի:
_ Խառնել փշրանքները և թխվածքաբլիթի կտորները, ընկույզները, չորացրած մրգերը։
_ Հալեցնել շոկոլադն ու կարագը ցանկացած ձևով։
_ Լցնել զանգվածը չոր մրգերի հետ չոր խառնուրդի մեջ և լավ խառնել։
_ Զանգվածը երշիկի նման դնել սննդային թաղանթի կամ յուղաթղթի վրա։ Վերցրեք փայլաթիթեղ՝ սեղմելու համար:
_ Շատ պինդ սեղմել, որ հետո ռուլետը չփշրվի։
_ Լավ փաթաթել ու ծայրերը ոլորել, մի քանի ժամով դնել սառնարանում, որ ամրանա։
Պատրաստի ռուլետի վրա կարելի է ցանել շաքարի փոշի կամ կակաո։

Դուք կստանաք շատ համեղ, առողջարար, բուրավետ աղանդեր, որն անպայման դուր կգա ինչպես մեծերին, այնպես էլ երեխաներին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







