Համեղ աղանդեր 3 բաղադրիչներով. Նուրբ ու բերանում հալչող քաղցրավենիք մի քանի րոպեում

Համեղ աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Համեղ աղանդեր 3 բաղադրիչներով. Բոլորս էլ սիրում ենք համեղ քաղցրավենիքներ վայելել, բայց երբեմն բոլորովին հավես չի լինում խոհանոցում երկար ժամանակ անցկացնել:

Դրա համար գերադասելի է ձեռքի տակ ունենալ համեղ, բայց արագ պատրաստվող աղանդերների և ուտեստների բաղադրատոմսեր, որ անգամ շատ հոգնած ժամանակ մենք չզլանանք խոհանոց մտնել ու համեղություններ պատրաստել:

Համեղ աղանդեր

Ամեն ինչ շատ պարզ ու համեղ է ստացվում: Նման փոքրիկ քաղցրավենիքները մեծ հաճույք կպատճառեն ձեզ, ընդամենը մի քանի րոպեում ու պարզ քայլերով: Անպայման աշխատանքային օրվա վերջում ձեզ համար պատրաստեք թեյի հետ մատուցելու հաճելի նրբություն:

Համեղ աղանդեր

Համեղ աղանդեր 3 բաղադրիչներով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_400 գ թխվածքաբլիթ

_3 բանան

_կոկոսի փաթիլներ

Համեղ աղանդեր

Համեղ աղանդեր 3 բաղադրիչներով. Պատրաստման քայլ առ քայլ բաղադրատոմս

_Թխվածքաբլիթները որևէ հարմար եղանակով մանրացնել փշրանքների աստիճան:

_Բանանի պտղամիսը տրորել պատառաքաղով:

_Խառնել բանանի խյուսն ու թխվածքաբլիթները ձեռքերով: Արդյունքում պետք է ստացվի մի տեսակ նուրբ խմոր:

_Ձևավորել այս «խմորից» համաչափ գնդիկներ և թաթախել դրանք կոկոսի փաթիլների մեջ:

_Դնել սառնարանում կայունանալու համար մոտ 1 ժամ:

Համեղ աղանդեր

Այսպիսով, Համեղ աղանդերը 3 բաղադրիչներով պատրաստ է թեյի համար:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Բանանով աղանդեր

Խնդրում ենք Գնահատեք