Կաթնաշոռով Համեղ բուլկիներ թխեք նախաճաշի կամ թեյի երեկոյի համար:
Կաթնաշոռով թխվածքները հայտնի են իրենց փափկությամբ և նուրբ համով։ Իզուր չէ, որ նույնիսկ Զատկի կուլիչները թխում են կաթնաշոռի միջուկով, նման խմորեղենը միշտ առանձնահատուկ սիրված է քաղցրի սիրահարների շրջանում։

Համեղ բուլկիներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ տաք կաթ 200 մլ
_ շաքարավազ 100 գ
_ կարագ 75 գ
_ կենդանի խմորիչ 20 գ կամ չոր 7 գ
_ վանիլին
_ աղ մի պտղունց
_ ձու 2 հատ
_ ալյուր՝ մոտ 550 գ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.
_ կաթնաշոռ 700 գ
_ շաքարավազ 100 գ
_ ձու 1 հատ և 1 սպիտակուց

Համեղ բուլկիներ. Պատրաստման եղանակը
_ Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, խառնել և թողնել մինչև փրփուր առաջանա։
_ Լցնել հալած կարագը, սկսել մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը։ Փափուկ և ճկուն խմոր հունցել, ծածկել և թողնել տաք տեղում 1-1,5 ժամ։
_ Միջուկի համար վերցրեք յուղոտ կաթնաշոռ, որպեսզի համեղ լինի։ Ավելացնել շաքարավազը ձեր ցանկությամբ, կարող եք ավելացնել նաև չորացրած ծիրան և չամիչ։
_ Խառնել միջուկի համար նախատեսված բոլոր մթերքները մինչև հարթ վիճակը, կարող եք հարել սուզվող բլենդերով։
_ Միջուկով կարկանդակներ կազմել, դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա։
_ Կարկանդակները ծածկել սրբիչով և թողնել, որ բարձրանան։
_Այնուհետև դրանց վրա քսել կաթի և հարած ձվի դեղնուցի խառնուրդ։
_ Թխել 20-ից 40 րոպե 180 աստիճանով, ըստ ձեր ջեռոցի։

Կաթնաշոռի միջուկով նման բուրավետ և փափուկ թխվածքը հիանալի հավելում կլինի թեյի համար, և այն անպայման դուր կգա ձեր հյուրերին։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







