Համեղ Կարկանդակ պատրաստելու համար օգտագործվում են ավելի հաճախ պարզ ու մատչելի մթերքներ:
Մենք սովոր ենք միջուկների բազմազանությանը, բայց եթե մտածեք դրա մասին, մեր նախնիները շատ ավելի քիչ տարբերակներ ունեին:
Հնում միս ունենալը դժվար էր, այն համարվում էր շքեղություն։ Սակայն պետք չէ մոռանալ, որ բնակչությունն ուներ սեփական այգիներ, որտեղ կարող էին հատապտուղներ և մրգեր աճեցնել։
Հենց դրանք էլ դարձան կարկանդակների հիմնական միջուկը։ Նման խմորեղենները հիանալի բուրմունք ունեն, ինչպես նաև լավ հագեցնում են։
Փորձենք նման միջուկով կարկանդակ պատրաստել ստորև ներկայացված բաղադրատոմսով։

Համեղ Կարկանդակ. Բաղադրությունը
_400 գր ալյուր
_300 գր կարագ
_6 ձու
_300 գր կարագ
_1 թեյի գդալ վանիլին
_10 գրամ փխրեցուցիչ
_ 300 գր շաքարավազ
Լցոնի բաղադրիչներ
_4 խնձոր
_300 գր բալ
_նուշի թերթիկներ
Համեղ Կարկանդակ. Պատրաստման եղանակը
_300 գ կարագ դնել խորը ամանի մեջ, վրան լցնել շաքարավազը։ Հարիչով հարել 2 րոպե։
_Խառնուրդին մի պտղունց աղ ավելացնել։ Մեկ առ մեկ ձուն կոտրեք վրան և ամեն անգամ խառնեք, լավ հարեք, մինչև հարթ:
_Լցնել 400 գրամ ալյուր, չմոռանաք փխրեցուցչի մասին։ Խմորը խառնել, թողնել մի կողմ։
_Սկսենք պատրաստել միջուկը։ Մաքրել խնձորը, պտուղը կտրատել բարակ շերտերով։
_Մրգի կտորները լցնել խմորի վրա և խառնել բահիկով։ Ավելացնել ցանկացած հատապտուղ, մեր դեպքում՝ կորիզները հանած բալ:
_Թխման կաղապարը ծածկել յուղաթղթով և վրան լցնել խմորը հավասարաչափ բաշխել՝ լցնելով անկյունները։
_Եթե ցանկանում եք, կարող եք վրան նուշի փաթիլներ շաղ տալ։
_Կաղապարը դնել 180 աստիճան տաքացած ջեռոցում թխվելու՝ 40 րոպե:
_Երբ տորթը պատրաստ է, զգուշորեն հանեք այն կաղապարից, կարող եք դանակ օգտագործել։


Ահա թե որքան հեշտ և պարզ կարող ենք պատրաստել համեղ և անսովոր թխվածք, որը ներառում է և՛ մրգեր, և՛ հատապտուղներ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդումով բիսկվիթ








