Համեղ կեքս. Բուրավետ, փետուրի պես նուրբ, ոսկեգույն
Երբևէ համտեսած լավագույն կեքսն էր սա: Ոչ մի բան, նույնիսկ ամենահամեղ տորթն իր համով չի կարող համեմատվել այս նուրբ կեքսի հետ: Պատրաստեք, վայելեք և հյուրասիրեք ձեր սիրելիներին:

Համեղ կեքս. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Ձու 2 հատ
- Շաքարավազ 8 ճաշի գդալ
- Աղ 1 պտղունց
- Կաթ 125 մլ
- Բուսական յուղ 100 մլ
- Նարնջի հյութ 60 մլ
- Կես նարնջի կեղևի քերուկ
- Փխրեցուցիչ 10 գ
- Վանիլային շաքար ըստ ցանկության
- Ալյուր 240 գ
- Ցանկության դեպքում՝ վրան լցնելու համար հալած շոկոլադ
- Շոկոլադ 100 գ
- Սերուցք 33% 60 գ


Համեղ կեքս. Պատրաստման եղանակը
- Ձվերը հարել խորը ամանի մեջ, ավելացնել շաքար, լցնել մի պտղունց աղ, հարիչով հարել մինչև սպիտակ փրփուր ստացվի:
- Հետո լցնել կաթը, բուսական յուղը, նարնջի թարմ հյութը, կրկին հարել:
- Դրանից հետո ավելացնել նարնջի քերուկը և ավելացնել մաղած ալյուրը: Ավելացնել փխրեցուցիչ, վանիլային շաքար ըստ ցանկության: Հարել խառնիչով մինչև միատարր դառնա:
- Ջեռոցինտապակը բուսական յուղով յուղել, խմորը լցնել մեջը, հավասարաչափ տարածել, 45-50 րոպե դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Կաթսայի մեջ լցնել կաթը, մանրացնել շոկոլադը և հալեցնել ջրային բաղնիքում: Հալված այս խառնուրդը լցնել պատրաստի կեքսի խառնուրդը:

Համեղ կեքսը պատրաստ է: Իսկական նրբություն, ավելի համեղ խմորեղեն երբևէ չեք համտեսել: Կեքսը նստացվում է ներսից փափուկ, իսկ դրսից ՝ կարմրավուն:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Շոկոլադե կեքս







