Համեղ ճաշ կարտոֆիլով. Հագեցնող ապուր երեկոյան մատուցելու համար

Համեղ ճաշ կարտոֆիլով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Համեղ ճաշ կարտոֆիլով, որը հյութեղ ու յուրատեսակ հյուրասիրություն կլինի ընթրիքի համար:

Եթե նախկինում կերպ կարտոֆիլ չեք պատրաստել, ապա վստահ եղեք, որ այս ուտեստը պատրաստելուց հետո դուք կարող եք սկսել մտածել, որ մինչև այժմ կարտոֆիլի ոչ բոլոր համերն եք ճանաչել:

Այնպես որ եկեք պատրաստենք այս համեղ և ամենակարևորը` ախորժելի անսովոր ընթրիքը: Անպայման փորձեք, և դուք չեք հիասթափվի:

Համեղ ճաշ կարտոֆիլով

Համեղ ճաշ կարտոֆիլով. Բաղադրությունը

_400 գր աղացած միս

_2 պճեղ սխտոր

_1 սոխ

_Կարտոֆիլ 10 հատ

_Չաման

_Համեմ

_Աղ

_1-2 գազար ըստ ցանկության

_100 մլ բուսական յուղ

_1 ճաշի գդալ տոմատի մածուկ + 2 սխտորի պճեղ (սոուս)

_250 մլ ջուր

Համեղ ճաշ կարտոֆիլով

Համեղ ճաշ կարտոֆիլով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Կարտոֆիլը մաքրել, կտրել մեջտեղից և դանակի օգնությամբ դրա մեջ փոսիկ փորել:
Աղ անել կարտոֆիլին:

_Բուսական յուղը տաքացնել բարձր կողերով թավայի մեջ և տապակել կարտոֆիլը դրա մեջ շատ բարձր կրակի վրա: Պետք է ստացվի մոտավորապես ֆրիտյուրի պես մի բան:

_Կարտոֆիլի այն մասը (որը փորվել է) քերել քերիչով, քամել՝ ավելորդ հյութը հանելու համար:

_Խառնել կարտոֆիլը աղացած մսի և մանր կտրատած սոխի հետ:

_Ավելացնել աղ, պղպեղ և սխտոր: Նաև ավելացնել ձուն և խառնել ամեն ինչ:

_Ստացված լցոնմամբ լցնել կարտոֆիլը: Կարտոֆիլը դնել բարձր կողերով թավայի կամ կաթսայի մեջ, որի ներքևի մասում պետք է լցնել մի քիչ բուսական յուղ:

_Ըստ ցանկության, կարտոֆիլի կտորների միջև ընկած տարածքում կարող եք դնել շրջանակներով կտրատված գազարի շերտեր:

_Ավելացնել աղ ըստ ճաշակի, 2 պճեղ սխտոր, տոմատի մածուկ և 250 մլ ջուր:

_Արդյունքում ստացված խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:

_40 րոպե կրակի վրա դնել և եփել մարմանդ կրակի՝ կափարիչով ծածկած:

_Մատուցել կարտոֆիլը վրան լցնելով սոուսը, որի մեջ շոգեխաշվել է:

Համեղ ճաշ կարտոֆիլով

Համեղ ճաշը կարտոֆիլով պատրաստ է:

Բարի ախորժակ և լավ տրամադրություն բոլորին:

Տեսանյութ

Կարտոֆիլով այլ համեղ ուտեստ պատրաստելու տարբերակի հետ ծանոթացեք տեսանյութում.

Խնդրում ենք Գնահատեք