Թեյի համար Համեղ ռուլետ թխեք 20 րոպեում. Խնձորները քերել քերիչով ու վրան լցնել խմորը:
Օգտվեք մեր բաղադրատոմսից, պահպանեք ձեզ դուր եկած բոլոր տարբերակները և օգտագործեք:
Սա խնձորով թխվածք պատրաստելու ամենահեշտ ձևն է։ Ձեզ անհրաժեշտ է շատ կարճ ժամանակ, իսկ արդյունքը կլինի զարմանալի։

Համեղ ռուլետ. Բաղադրիչները
_ 5-6 խոշոր խնձոր
_ 150 գր ալյուր
_ 380 գր խտացրած կաթ
_ 2 հավի ձու
_ 1/3 թեյի գդալ աղ
_ 1/2 թեյի գդալ սոդա

Համեղ ռուլետ. Պատրաստման եղանակը
_Թարմ խնձորները մաքրել կեղևից և քերել խոշոր քերիչով։
_ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և պատրաստված խնձորները բահիկի օգնությամբ հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսին։
_ Մոտ 5-7 րոպեով դնել ջեռոցում։ Ջերմաստիճանը դրեք 180 աստիճանի:
_ Խմորը պատրաստելու համար վերցնել խորը աման և դրա մեջ լցնել մեկ բանկա խտացրած կաթ։ Կոտրել հավի երկու ձու, աղ անել ու հարիչով խառնել բաղադրիչները։
_ Ամանի մեջ լցնել փոքր քանակությամբ մաղած ալյուր։ Խմորը հարել հարիչով։ Ավելացնել կես թեյի գդալ սոդա, ինչպես նաև կիտրոնի հյութ, որպեսզի անմիջապես մարվի:
_ Լավ խառնել և խմորը պատրաստ է։
_ Այդ ընթացքում ջեռոցում խնձորներն արդեն եփվել են: Խմորը լցնել վրան և հարթեցնել:
_ 10-15 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոց։
_ Պատրաստ լինելուց հետո հեռացնել յուղաթուղթը և սրբիչի օգնությամբ փաթաթել ռուլետը։
_ Սպասել, որ սառչի և գեղեցկության համար կտրել եզրերը։
_ Ռուլետի վրա լցնել հալած շոկոլադ:

Բոլորիդ մաղթում ենք բարի ախորժակ։
Տեսանյութ
3 բաղադրիչներով համեղ ռուլետ







