Համեղ տորթ Միկադո թխելու շատ տարբերակներ կան, որոնք չնչին փոփոխություններով նախընտրում են տնային տնտեսուհիները: Սա իրականում շատ համեղ տորթ է, որը հեշտ է պատրաստվում։ Ամեն մեկի թխածն իր յուրահատուկ համն ունի, բայց ցանկալի է շատ չհեռանալ դասական բաղադրատոմսից:

Համեղ տորթ Միկադո. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
— ալյուր 3,5 բաժակ
— շաքարավազ 300 — 350 գ
— դեղնուց 4 հատ
— կարագ 350 գ
— թթվասեր 350 գ
— կակաո 1 ճաշի գդալ
— սոդա 1 թեյի գդալ
— մի պտղունց աղ
Կրեմը պատրաստելու համար վերցրեք.
— կարագ 200 գ
— եփած խտացրած կաթ 2 բանկա

Համեղ տորթ Միկադո. Պատրաստման եղանակը
_ Ալյուրը մաղել, ավելացնել աղը, սոդան, կակաոն, շաքարավազը և զանգվածը խառնում ենք։
_ Սառը կարագը քերել վրան և տրորելով զանգվածը փշրանքների վերածել։
_ Լցնել դեղնուցներն ու թթվասերը, զանգվածը շաղախել և ստանալ փափուկ խմոր։
_ Խմորը ծածկել թաղանթով և մի երկու ժամով դնել սառնարանը։
_ Միացնել կարագն ու եփած խտացրած կաթը, զանգվածը հարել հարիչով մինչև հարթ ու փարթամ դառնալը։
_ Աշխատանքային մակերեսին ալյուր ցանել, խմորը հունցել և բաժանել 8 մասի։
_ Յուրաքանչյուր մասը գրտնակել բարակ շերտով։
_ Ջեռոցի տապակը չյուղել, վրան դնել խմորի շերտը։
_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և շերտը թխել 4-5 րոպե։
_ Այսպես թխել բոլոր շերտերը և թողնել սառչեն:
_ Տորթը կազմել՝ շերտերին կրեմ քսելով։ Վերևն ու կողքերը նույնպես կրեմով պատել և զարդարել քերած շոկոլադով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Միկադո







