Արագ և համեղ տորթ թեյի համար. Այս բաղադրատոմսն իմ կախարդական փայտիկն է, որ  փրկում է անսպասելի հյուրերի այցի դեպքում

համեղ տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Վերջերս խանութի հրուշակեղենի բաժնում առանց քիմիական նյութերի համեղ տորթ գտնելն անհնար է դարձել։ Բոլոր աղանդերները միայն գեղեցիկ տեսք ունեն իսկ համը շատ անհասկանալի է։

Ինչպե՞ս լինել նմանատիպ իրավիճակում: Ավելի հեշտ է ինքնուրույն պատրաստել համեղ տորթ ընտանիքի համար։ Մենք ունենք քաղցր տորթի բաղադրատոմս՝ պարզ, բայց համեղ կրեմով:

համեղ տորթ

Համեղ տորթ. Բաղադրիչները

_ հավի ձու — 3 հատ

_ աղ — մի պտղունց

_ շաքարավազ — 180 գ

_ կեֆիր — 250 մլ

_ սոդա — 0,5 թեյի գդալ

_ բուսական յուղ — 100 մլ

_ ալյուր — 250 գ

_ կակաո — 3 ճաշի գդալ

_փխրեցուցիչ — 1 թեյի գդալ

_ սերուցք — 400 մլ

_ եփած խտացրած կաթ — կես բանկա

համեղ տորթ համեղ տորթ

Համեղ տորթ. Պատրաստման եղանակը

_ Խորը տարայի մեջ ձվերին աղ անել և հարել մինչև հարթ վիճակ: Հենց դեղնուցները խառնվում են սպիտակուցների հետ, զանգվածի մեջ լցնել շաքարավազը և շարունակել հարել հարիչով, մինչև լուծվեն։

_ Սոդան լցնել մածունի մեջ, ավելացնել ձվի խառնուրդին, բաղադրիչները գդալով խառնել։

_ Կակաոն և փխրեցուցիչը մաղել ալյուրի մեջ, խառնել: Ալյուրը մաս-մաս լցնել ձվի զանգվածի մեջ, աստիճանաբար հարել։

_ Խմորը բաժանել 3 հավասար մասերի, յուրաքանչյուրը հերթով թխել։

_Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, խմորի մի մասը լցնել մեջը և տարածել մակերեսի վրա։

_ Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 8-10 րոպե։

_ Հավասարեցնել յուրաքանչյուր շերտի եզրերը այնպես, որ դրանք նույն չափի լինեն:

_ Խտացրած կաթն ու սերուցքը հարել հարիչով մինչև կայուն գագաթները:

_ Յուրաքանչյուր շերտի վրա կրեմը քսել, տորթը հավաքել։ Կողքերին ու վերևում կրեմ քսել։

_ Շերտերի ավելացած մասերը մանրացնել բլենդերի մեջ փշրանքները շաղ տալ տորթի ամբողջ մակերեսին։

_ Աղանդերը պետք է սառնարանում մնա առնվազն մի քանի ժամ։

 

Արագ և համեղ տորթ թեյի համար. Այս բաղադրատոմսն իմ կախարդական փայտիկն է, որ  փրկում է անսպասելի հյուրերի այցի դեպքում

համեղ տորթ

Դրանից հետո կարող եք վայելել ոչ բարդ, բայց համեղ տորթ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

 

Խնդրում ենք Գնահատեք