Հավի լյարդով և սնկով պաշտետ. Տոնական համեղ նախուտեստ

Հավի լյարդով և սնկով պաշտետ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի լյարդով և սնկով պաշտետը հաճույք կպատճառի ցանկացած առիթով մատուցելիս:

Ինչ կասեք, եթե առաջարկենք, ամեն ինչ մի կողմ թողնել ու անմիջապես համեղ բան պատրաստել: Եվ գերադասելի է, որ բարդ չլինի: Հավի լյարդով պաշտետը այս առիթի համար իդեալական տարբերակ է: Նուրբ, համեղ և ամենակարևորը` բնական: Ծախսեք կես ժամով, բայց հաճույք ստացեք ամբողջ օրը:

Այս բաղադրատոմսի համաձայն պատրաստված լյարդի պաշտետը փափուկ է և նուրբ: Այն հիանալիորեն քսվում է և դառնություն չունի:

Տապակած սոխի, գազարի և շամպինիոնների շնորհիվ տնական պաշտետի համը զարմանալիորեն հարուստ է: Կաթում թրջվելուց հետո լյարդը դառնում է ավելի քնքուշ, դառնությունն անհետանում է: Սերուցքը հաղորդում է անհրաժեշտ հարթություն և յուղալիություն:

Հավի լյարդով և սնկով պաշտետ

Հավի լյարդով և սնկով պաշտետ. Բաղադրությունը

_Հավի լյարդ 1 կգ

_Կաթ 300 մլ

_Սերուցք 250 մլ

_Կարագ 150 գ

_Սոխ 2 հատ

_Գազար 1 հատ

_Շամպինիոն 300 գ

_Մշկընկույզ 0,5 թեյի գդալ

Հավի լյարդով և սնկով պաշտետ

Հավի լյարդով և սնկով պաշտետ

Հավի լյարդով և սնկով պաշտետ. Պատրաստման եղանակը

_Լվանալ լյարդը, վրան լցնել կաթ և թողնել 2-3 ժամ: Մաքրել սոխը և գազարը, մանր կտրատել, տապակել փոքր քանակությամբ արևածաղկի ձեթի մեջ: 5 րոպե անց ավելացնել լյարդը և եփել 7-10 րոպե:

_Տապակի պարունակությունը փոխանցել բլենդերի ամանի մեջ: Վրանք ավելացնել սերուցք, համեմունքներ, աղ: Հարել մինչև միատարր զանգված ստացվի, անհրաժեշտության դեպքում կարգավորել համը:

_Առանձին թավայի մեջ տապակել հնարավորինս մանր կտրատված սնկերը: Դրանք ավելացնել լյարդի զանգվածին, խառնել: Ավելացնել փափուկ կարագ և կրկին խառնել:

_Լցնել ստացված զանգվածը ձևամանների մեջ և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:

_Սառեցրեք պատրաստի մածուկը, ապա դրեք սառնարանը ողջ գիշերվա ընթացքում, որպեսզի ամբողջությամբ գա անհրաժեշտ վիճակի:

Տնական Հավի լյարդով և սնկով պաշտետը նախաճաշի և տոնական խորտիկների համար կատարյալ լուծում է: Հիանալի է ձվերի, նրբաբլիթների և լավաշի լցոնման համար, զուգորդվում է ցանկացած թարմ բանջարեղենի և կանաչիների հետ:

Հավի լյարդով և սնկով պաշտետ

Հավի լյարդով և սնկով պաշտետը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք