Հավի կրծքամիսը ջեռոցում. Այս բաղադրատոմսը դուր կգա շատերին

Հավի կրծքամիսը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր պատրաստում ենք հավի կրծքամիսը ջեռոցում: Այն կգնահատեն կծու եփած հավի թևիկների սիրահարները, և նրանք, ովքեր ցանկանում են փորձեր կատարել խոհանոցում: Բաֆալո սոուսով անուշաբույր և հյութալի  հավի կրծքամիսը հարմար կլինի ցանկացած սեղանին:

Այս ուտեստի օրիգինալ տարբերակում այն պատրաստվում է ոչ թե հավի կրծքամսով, այլ թևիկերից: Այս տարբերակում փոխվել է նաև խոհարարության տեխնոլոգիան. ֆրիտյուրի փոխարեն ընտրվել է ջեռոցը: Արժե փորձել այս եղանակով եփված կրծքամիսը հայտնի սոուսով և մեկըդմիշտ կսիրահարվեք այս ուտեստին: Պահպանեք բաղադրատոմսը, հաստատ պետք կգա:

Հավի կրծքամիսը ջեռոցում

Հավի կրծքամիսը ջեռոցում. Բաղադրությունը

_Հավի կրծքամիս 2 հատ

_Ցորենի ալյուր 50 գ

_Չորահացի փշուրներ 50 գ

_Կարագ 110 գ

_Դարչնագույն շաքար 2 ճաշի գդալ

_Տոմատի մածուկ 3 ճաշի գդալ

_Չիլի սոուս 1 ճաշի գդալ

_Սխտոր 1 պճեղ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

Հավի կրծքամիսը ջեռոցում

Հավի կրծքամիսը ջեռոցում.Պատրաստման եղանակը

_Բաֆալո սոուսը պատրաստելու համար խառնել տոմատի սոուսը, 60 գ հալված կարագը, շաքարավազը, չիլի սոուսը, մանրացված սխտորը, աղը և պղպեղը:

_Յուրաքանչյուր հավի կրծքամիսը կտրատել երկարությամբ և այնուհետև մեջտեղից կիսել: Յուրաքանչյուր բաժինը թաթախել նախ ալյուրի մեջ, ապա բաֆալո սոուսում, այնուհետև չորահացի մեջ:

_Մնացած կարագը ջեռոցում 2 րոպե տաքացնել 200 ° C ջերմաստիճանում: Հավի կրծքամսի կտորները դնել հալված յուղի մեջ և տապակել ջեռոցում 30 րոպե 200 ° C ջերմաստիճանում:

Հավի կրծքամիսը ջեռոցում

Այս ուտեստի հետո լավ են համադրվում պանրային սոուսները: Որպես խավարտ մատուցել մանր կտրատած գազար կամ նեխուր: Այս մթերքները հաջողությամբ ընդգծում են մսի թթու-կծու համը:

Հավի կրծքամիսը ջեռոցում պատրաստ է:

Բարի ախորժակ:

Հավի Կրծքամսով Տապակա առանց Թավա Կեղտոտելու․ Փափուկ, Հյութեղ և Անչափ Համեղ

Խնդրում ենք Գնահատեք