Հավի մսով ռուլետ. Ցանկացած երշիկի հիանալի փոխարինող

Հավի մսով ռուլետ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի մսով ռուլետ պատրաստելու մի քանի պատճառ կարելի է նշել, բայց ամենակարևորն է, որ առաջին հերթին, դուք վստահ կլինեք ուտեստի համար ընտրված մթերքների պատշաճ որակի հարցում, և երկրորդը, ռուլետը պատրաստվում է շատ արագ և հեշտ:

Ստացվում է, որ նվազագույն բաղադրիչներով կարելի պատրաստել առավելագույն օգտակարության ու համի զուգորդում: Նման ռուլետը կարելի է մատուցել սենդվիչի, նախաճաշի և նույնիսկ երշիկեղենի փոխարեն տոնական սեղանին:

Հավի մսով ռուլետ

Հավի մսով ռուլետ. Բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 կիլոգրամ

_25 գրամ ժելատին

_մի քանի պճեղ սխտոր

_աղ, պապրիկա, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Հավի մսով ռուլետ

Հավի մսով ռուլետ. Պատրաստման եղանակը

_Լվանալ կրծքամիսը և կտրել փոքր կտորներով:

_Մաքրել սխտորը և մանր կտրատել, կամ ճզմել սխտորի մամլիչով մանրացնել:

_Թրջել ժելատինը սառը ջրի մեջ, փաթեթի վրա նշված հարաբերակցությամբ: Թող մնա ամանում, ուռչի 10 րոպե:

_Այնուհետև խառնել մանրացված սխտորը, հավի կրծքամիսը և ժելատինը, ըստ համտեսի աղ և պղպեղ անել:

_Դնել պատարստված միսը, կա՛մ սովորական տոպրակի մեջ, կամ կարող եք վերցնել թխման տոպրակ: Ձևավորել երշիկը և ամուր կապել` ավելորդ օդը բաց թողնելու համար:

_Լցնել ջուրը կաթսայի մեջ, հասցնել եռման: Ընկղմել հավի մսով ռուլետը եռացող ջրի մեջ: Այս պահից թող մոտ մեկ ժամ եփվի մարմանդ կրակի վրա:

_Պատրաստ ռուլետը թողնել, որ սառչի, այնուհետև դնել սառնարանում, թող ողջ գիշեր մնա: Արդեն առավոտյան հավի ռուլետը կարելի է կտրատել բարակ շերտերով սենդվիչների համար և վայելել դրանք անուշաբույր սուրճի կամ թեյի հետ:

Հավի մսով ռուլետ

Հավի մսով ռուլետը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Ռուլետ Հավի Կրծքամսով՝ Շատ Համեղ Սառը Նախուտեստ

Խնդրում ենք Գնահատեք