Հատապտուղներով աղանդեր. Ընկերական հավաքույթների հյուրասիրություն

Հատապտուղներով աղանդեր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կարող եք ինքներդ ձեզ հաճույք պատճառել պատրաստելով հատապտուղներով աղանդեր:

Ի տարբերություն քաղցր ուտեստների մեծամասնության, մենք պատրաստում ենք այս քնքուշ հյուրասիրությունն առանց սերուցքի կամ ժելատինի օգտագործման: Քաղցր սերուցքը փոխարինվում է հատապտուղի շերտով, համը պարզապես կախարդական է:

Թարմացնող համեղ աղանդերը ձեզ թարմություն և լավ տրամադրություն կտա:

Հատապտուղներով աղանդեր

Հատապտուղներով աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 500 մլ

_Ձու 2 հատ

_Կարագ 30 գ

_Շաքարավազ 200 գ

_Վանիլային շաքար 10 գ

_Հատապտուղներ 500 գ

_Օսլա 2 ճաշի գդալ

Հատապտուղներով աղանդեր

Հատապտուղներով աղանդեր

Հատապտուղներով աղանդեր. Պատրաստման եղանակը

_Կաթը բաժանել երկու մասի: Մի մասը դնել կրակի վրա, երկրորդը խառնել ձվերի հետ:

_Խառնել 100 գ շաքարավազը, վանիլային շաքարավազի և 1 ճաշի գդալ օսլայի հետ:

_Կաթն ավելացնել  ձվերին և խառնել այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:

_Երբ կաթը սկսի եռալ, խառնուրդը լցնել բարակ հոսքով: Խառնել, մինչև որ թանձրանա:

_Տաք կրեմին կարագ ավելացնել: Խառնել պարբերաբար, որպեսզի կեղև չստացվի:

_Հատապտուղները խառնել 100 գ շաքարավազի և 1 ճաշի գդալ օսլայի հետ, ցածր կրակի վրա հասցնել եռման: Թողեք սառչի:

_Աղանդերը շերտերով դնել ամանի մեջ: Սկզբում մի քանի ճաշի գդալ կրեմ, ապա հատապտուղներ, նորից կրեմ:

_Դնել սառնարանը 3-4 ժամ:

Հատապտուղներով աղանդեր

Զարդարել քերած շոկոլադով կամ հատապտուղներով:

Հատապտուղներով աղանդերը պատրաստ է:

Բարով համտեսեք:

Տեսանյութ

Պատրաստում ենք քաղցրավենիք 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք