Հատապտուղներով թխվածք. Հյութալի ու գունեղ նրբահամություն

Հատապտուղներով թխվածք. Հենց այն է, ինչ պետք է աշնանային երեկոյի թեյախմության համար: Վերցնում ենք հատապտուղները, խառնում մի քանի բաղադրիչ, և վերջ՝ համեղ թխվածքը գայթակղում է ձեզ իր տեսքով:

Հատապտղային կարկանդակների շատ հետաքրքիր բաղադրատոմսեր կան, բայցի այդ Դուք կարող եք այս թխվածքի շատ տարբերակներ պատրաստել ՝ ամեն անգամ փոխելով հատապտուղները կամ պտուղները:

Դուք կարող եք օգտագործել նաև պահածոյացված հատապտուղներ կամ մրգեր:

Բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում

Հատապտուղներով թխվածք

Հատապտուղներով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Հատիկավոր շաքար 180 գ

_Վանիլային շաքար 8 գ

_Աղ 1 պտղունց

_Կեֆիր 160 մլ

_Բուսական յուղ (առանց հոտի) — 75 մլ

_Ալյուր 320 գ

_Փխրեցուցիչ 10 գ

_Հաղարջ 350 գ

_Օսլա (ցանկացած) հատապտուղների համար 1 ճաշի գդալ

Հատապտուղներով թխվածք

Հատապտուղներով թխվածք

Հատապտուղներով թխվածք. Պատրաստման եղանակը

_Կաղապարի պատերը յուղել յուղով, իսկ հատակը ծածկել յուղաթղթով:

_Ձու, հատիկավոր շաքար, վանիլային շաքար և մի պտղունց աղ լցնել ամանի մեջ: Խառնել, և երբ ամբողջ շաքարը թրջվի, միացնել հարիչը և հարել զանգվածը մինչև թանձր, փափուկ սպիտակ զանգված ստացվի:

_Լցնել կեֆիրը, բուսական յուղը, ալյուրը և փխրեցուցիչը: Խառնել և ստանալ միատարր խմոր:

Կեֆիրը կարող է փոխարինվել մածունով կամ խմելու բնական յոգուրտով:

_Խմորի կեսը լցնել պատրաստված կաղապարի մեջ: Հարթեցնել:

_Լցնել հատապտուղները ամանի մեջ և մաղելով՝ վրան շաղ տալ օսլան: Թեթև թափահարել ամանը, որպեսզի օսլան հավասարաչափ բաշխվի:

_Զգուշորեն խառնել հատապտուղները մնացած խմորին և լցնել կաղապարի մեջ:

_Խմորով ձևամանը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխել մոտ մեկ ժամ:

Ստուգել պատրաստ լինելը փայտիկով՝ տորթը ծակելով հենց կենտրոնում, քանի որ մեջտեղում թխելն ամենաերկարն է տևում: Փայտիկը պետք է չոր մնա:

 

Հատապտուղներով թխվածք

Զարդարել թխվածքը շաքարի փոշիով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գազարով համեղ տորթ

Խնդրում ենք Գնահատեք