Գեղեցիկ և փափուկ Հատապտուղներով կարկանդակ մատուցեք ու այն բոլորի ուշադրությունը կգրավի:
Նման հնարամիտ թխվածքը, որն ունի հաճելի միջուկ, հորինվել է շատ վաղուց՝ Հին Հունաստանում: Այդպիսով, ցեղերը երախտագիտություն էին հայտնում աստվածներին բերքի համար:
Մենք ուզում ենք կիսվել քաղցր հատապտուղներով կարկանդակի բաղադրատոմսով, որը կարելի է պատրաստել ոչ միայն աշնանը:

Հատապտուղներով կարկանդակ. Բաղադրիչները
_ ձու — 2 հատ
_շաքարավազ — 210 գ
_աղ — մի պտղունց
_հատապտուղներ — 200 գ
_վանիլային շաքար — 3 գ
_փխրեցուցիչ — 10 գ
_թթվասեր — 200 գ
_ալյուր — 260 գ
_կարագ — 100 գ

Հատապտուղներով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ձվերը ամանի մեջ հարել 200 գրամ շաքարավազի, վանիլային շաքարի և աղի հետ։ Պետք է ստացվի սպիտակ, մի փոքր թանձր զանգված։
_Այս զանգվածի մեջ լցնել թթվասերն ու նախապես հալած կարագը, խառնել բաղադրիչները։
_Ալյուրը խառնում ենք փխրեցուցչի հետ, մաս-մաս մաղում թթվասերի զանգվածի մեջ։
_Խմորը շաղախելուց հետո անհրաժեշտ է այն լցնել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ (22 սմ տրամագծով)։
_Խմորի մակերեսը հարթեցնել, վրան լցնել հատապտուղները։
_Հատապտուղների վրա շաքարավազ ցանել:
_Թխել 180 աստիճան ջեռոցում 40 րոպե։
_Արժե մի փոքր սառեցնել թխվածքը ձևամանի մեջ։

Գեղեցկության և քաղցրության համար կարկանդակի վրա կարելի է շաքարի փոշի ցանել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







