Հատապտուղներ ձմեռվա համար. Պահպանելու իմ եղանակը
Իմ ձևով հատապտուղները պահելու համար պետք չէ եփել, ոչ պահածոյացնել, պետք չէ նույնիսկ շաքար: Ստացվում է ավելի համեղ, քան ցանկացած մուրաբա:
Ջեմեր պատրաստելիս մրգերն ու հատապտուղները կորցնում են շատ օգտակար նյութեր և վիտամիններ: Որպեսզի պահպանեմ ոչ միայն թարմ բույրն ու համը, այլև վիտամինները, ես օգտագործում եմ այս բաղադրատոմսը: Այս եղանակով կարող եք պահել ցանկացած հատապտուղ և միրգ:

Հատապտուղներ ձմեռվա համար. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Հատապտուղներ
_Պլաստմասե տարաներ


Հատապտուղներ ձմեռվա համար. Պատրաստման եղանակը
_Ձեզ հարկավոր է լավ լվացած և չորացրած սննդի համար նախատեսված պլաստմասե տարաներ և բլենդեր:
_Մենք հատապտուղները պետք է նախապես ուշադիր ընտրել, դասավորել, փչացածները հեռացնելու համար, պետք է հեռացնել նաև սերմերը:
_Սառեցվելու համար նախատեսված զանգվածը մանրացրեք բլենդերով և լցնել տարաների մեջ:
_Գեղեցկության համար կարող եք վրան դնել ամբողջական, գեղեցիկ հատապտուղներ, ծածկել կափարիչով և ուղարկել ամանները սառցարան:
Խորհուրդ. Կարող եք պատրաստել խառնուրդներ, օրինակ՝ ելակ և ազնվամորի,կամ ընտրել հատապտուղների այլ համակցություններ:

Սառեցված Հատապտուղները պատրաստ են:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Ելակի մուրաբա առանց եփելու







