Հիասքանչ խնձորով կարկանդակ. Ամենագեղեցիկ և համեղ բաղադրատոմսը, որը երբևէ հանդիպել եք

խնձորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հիասքանչ խնձորով կարկանդակ. Ամենագեղեցիկ և համեղ բաղադրատոմսը, որը երբևէ հանդիպել եք

Ստացվում է պարզապես շքեղ, պայծառ, հարուստ և յուրահատուկ համ ու բույր: Դուք անպայման պետք է փորձեք:

 

խնձորով կարկանդակ

Հիասքանչ խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Խնձոր 2 հատ
  • Շաքար կես բաժակ
  • Դարչին 1 թեյի գդալ
  • Կտրտած ընկույզ կես բաժակ

խնձորով կարկանդակ

Խմոր

  • 2 դեղնուց
  • Կես բաժակ կաթ
  • Կես բաժակ յուղ
  • Փափուկ կարագ կամ մարգարին 150 գ
  • Շաքարի փոշի կես բաժակ
  • Ցորենի կամ եգիպտացորենի օսլա 1 բաժակ
  • Ալյուր 4 բաժակ
  • Վանիլ 1 տուփ
  • Փխրեցուցիչ կես տուփ
  • Դեղնուց
  • 16 ամբողջական ընկույզ
  • 2 ճաշի գդալ կտրատած ընկույզ
  • 1 գդալ շաքարի փոշի

խնձորով կարկանդակ

Հիասքանչ խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Խնձորը մաքրում ենք կեղևից, հանել միջուկը: Պտղամիսը քերել քերիչով, լցնում տապակի մեջ, ավելացնում շաքար ՝ խառնելով, տապակում 5 րոպե:
  2. Ստացվածին ավելացնել մանրացված ընկույզ, դարչին, մանրակրկիտ խառնել:
  3. 2 դեղնուց գցել առանձին ամանի մեջ, լցնել կաթ, բուսական յուղ, ավելացնել փափուկ կարագ, օսլա, վանիլ, փխրեցուցիչ և ալյուր:
  4. Բաղադրիչները խառնել, հունցել հարթ խմոր, գրտնակել ​​շրջանաձև, հարթեցնել եզրերը, եռանկյունու տեսքով փոքր կտրվածքներ անել, այնուհետև ծալում գեղեցիկ ձևով՝ ինչպես նկարում:
  5. Ձվի և կաթի խառնուրդով քսել խմորը, արանքներում ընկույզ դնել, իսկ կենտրոնում լցնել պատրաստված խնձորի միջուկը: Զարդարել վերին մասը մանրացված ընկույզով:
  6. Այժ, տապակն ուղարկել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը 25-30 րոպե:
  7. Թխելուց հետո, երբ սառչի՝ զարդարել շաքարի փոշիով:

խնձորով կարկանդակ

Հիասքանչ խնձորով կարկանդակը պատրաստ է: Համեղ միջուկ և ոչ պակաս համեղ հիմք ՝ ստացվում է աներևակայելի նուրբ և  անսովոր խնձորով կարկանդակ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Խնձորով աղանդեր

Խնդրում ենք Գնահատեք