Հրաշալի արագ Զոլավոր Բիսկվիտ Թթվասերով 2 րոպեում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կներկայացնեմ իմ պատրաստած վերջին արագ բիսկվիտի տարբերակը՝ զոլավոր բիսկվիտ թթվասերով, փաստացի 2 րոպեում։ Արագ կխառնենք բաղադրիչներն և դեպի ջեռոց․ վերջ։

Բիսկվիտ

 

Բիսկվիտ Բաղադրիչներ

2 ձու

Շաքարավազ — 200 գր․

Ձիթայուղ — 5 ճ․ գդ․

Թթվասեր — 200 գր․

Սոդա — 1 թ․գ դ․

Փխրեցուցիչ — 1 թ․գդ

Աղ- մեկ պտղունց

Վանիլին

Կակաո — 2,5 ճ․ գդ․

Ալյուր — 350-450 գր․

Զոլավոր Բիսկվիտ Քայլ առ քայլ

Մեզ այսօր նույնպես կօգնի իմ սիրելի հարիչը, որտեղ արագ կոտրենք 2 ձու

Ավելալացնենք 200 գրամ շաքարավազ

5 ճաշի գդալ յուղ կամ ձիթայուղ կլցնենք

200 գրամ թթվասեր կավելացնենք

Մեկ պտղունց աղ

Այսքանը հարեք մի փոքր և շարունակենք, արդեն փոշի բաղադրիչների հերթն է

Ալյուրի վրա կլցնենք կես թեյի գդալ վանիլին

Մեկ թեյի գդալ սոդա

Մի պտղունց աղ, այո քաղցր խմորներն անգամ մեկ պղունց աղի կարիք ունեն

Մեկ թեյի գդալ փխրեցուցիչ, եթե չունեք կարող եք վերջում քացախ լցնել դրա փոխարեն

Բիսկվիտ

Այսքան ալյուրը կմաղենք

Կանցնենք ձեռքով խառնելուն, ընթացքում ալյուր ավելացնելով, այնքան որպեսզի ստացվի այսպիսի խտության խմոր՝ պինդ թթվասերի պես

Ջեռոցի համար նախատեսված տապակի չորս բոլորը ձեթոտենք

Բիսկվիտի խմորի մեծ մասը լցնենք այս տարայի մեջ

Իսկ մանացածի վրա ավելացնենք կակաոյի փոշի և մուգ խմոր ստանանք

Եթե քիչ քիչ հաջորդաբար կենտրոնում լցնեինք ըստ գույների խմորը, կստանային արդյունքում զեբր կոչվող բիսկվիտ, իսկ ես այսօր կխառնեմ աբստրակտ կերպով, որպեսզի ստանամ զոլավոր կամ կետիկավոր բիսկվիտ

Կարելի է և թխել երկու գույնը իրար չխառնելով, կսատանանք երկու շերտով բիսկվիտ իրար մեջ թխված

Դե մենք ստացանք այն ինչ ստացանք 160 աստիճան ջեռոցում մոտ 40 րոպե թխելուց հետո

Կտրատենք, ինչպես սիրում ենք, մեր դեպքում այս տապակից ուղղանկյունաձև փորձենք կտրատենք, իհարկե ցանկալի է մի փոքր թողնենք սառի

Շաքարի փոշի ցանենք գեղեցկության համար և համտեսենք, մի արտասովոր ուտեստ չէ անշուշտ, բայց իմ պարզ բիսկվիտի տարբերակն է։

Հրաշալի արագ Զոլավոր Բիսկվիտ Թթվասերով Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք