Հրաշալի Նախաճաշ. Յուրահատուկ Անչափ Համեղ Քաղցրավենիք և Անակնկալ Հյուրերին

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հրաշալի Նախաճաշ. Յուրահատուկ Անչափ Համեղ Քաղցրավենիք և Անակնկալ Հյուրերին

Այսօր պատրաստելու ենք յուրահատուկ Քաղցրավենիք․ հրաշալի նախաճաշ և անակնկալ հյուրերին, որոնք երբեք չեն կռահի թե ինչից է պատրաստված քաղցրավենիքը։ Համեղ, բուրումնավետ, փափուկ, քաղցր այս աղանդերը  կդառնա ձեր փոքրիկների մշտական և սիրելի նախաճաշը։

 Համեղ Քաղցրավենիք Նախաճաշ

Յուրահատուկ Քաղցրավենիք Բաղադրիչները

  • Հացի շերտեր՝ ցանկալի է բատոն կամ ուղղանկյունի «Բուխանկա»
  • Ձու — 2 հատ
  • Շաքարի փոշի — 2-3 թեյի գդալ
  • Կակաո — 50 գր․
  • Դարչին — 25 գր․
  • Կաթ — 1 թեյի բաժակ

Սոուսի համար

  • Խնձոր — 5 հատ
  • Նարնջի հյութ — 200 գր․
  • Դարչին
  • Սպիտակ գինի կամ Տեկիլա — 50 գր․
  • Կարագ — 50 գր․

Քաղցրավենիք Պատրաստման եղանակը

  • Հացը հիմնական բաղադրիչն է մեր այսօրվա քաղցրավենիքի։ Ցանկալի է վերցնել բատոն հացը, կամ մեր սիրելի բուխանկան, որը գեղեցիկ եռանկյունիների կարելի է բաժանել։ Մեր այսօրվա բատոնը իդեալական է, նրանից ստացվում են այսպիսի գեղեցիկ շերտեր

Համեղ Քաղցրավենիք Նախաճաշ

  • Հացը դնում ենք կողքի և վերցնում ափսե, կոտրում ձուն և հարում
  • Վրան ավելացնում ենք շաքարավազ կամ շաքարի փոշի՝ հնարավորինս քիչ
  • Վրան ավելացնում կակաոն և դարչինը, կարելի է նաև վանիլին ավելացնել լրացուցիչ անուշաբույրի համար
  • Լավ խառնելուց հետո վրան ավելացնում ենք 1 բաժակ կաթ կամ սերուցք առավել խիտ և սննդարար լինելու համար
  • Ահա մեր խտանյութը պատրաստ է, որի մեջ պետք է թաթախենք հացի շերտերը, նրանք երկար չենք թողնելու ձվի մեջ, որպեսզի չփափկեն և քանդվեն, երկու կողմից թաթախում ենք և պետք է դնենք գազօջախի վրա նախապես տաքացրած թավայի մեջ
  • Թավայի մեջ նախապես կարագ ենք դնում, որի հալվելուց և տաքանալուց հետո էլ շարում ենք մեր հացի շերտերը
  • Նախաճաշին երևի թե բոլորս էլ հացով ձվածեղ պատրաստում ենք, պարզապես ձվի մեջ միայն աղ անելով, փորձեք նաև այս քաղցր տարբերակը, հաստատ գոհ կմնաք
  • Այսպես պետք է տապակվի ընդամենը 1-2 րոպե, որից հետո կշրջենք հաջորդ կողմը, կհիանանք բույրով և կշարունակենք պատրաստել
  • մյուս կողմից նույնպես տապակվելուց հետո հանում ենք հացի շերտերը, շարում ափսեի մեջ և դնում կողքի
  • Այժմ պետք է պատրաստենք լցոնը
  • Մեզ հարկավոր կլինեն սովորական քաղցր խնձորներ գոլդեն տեսակի, թեպետ ցանկացած տեսակի միրգը՝ խնձորը, տանձը, դեղծը, անգամ ծիրանն ու հատապտուղները հարմար կլինեն որպես լցոն ծառայելու
  • Այսօր մենք վերցրել ենք խնձորը, որը պետք է կտրատենք այս բարակության մոտավորապես, կարելի նաև մանր խորանարդիկների վերածել
  • Վերադառնանք մեր սիրելի թավային, որի մեջ կրկին կարագ ենք դնում, տաքանալուց հետո անմիջապես ավելացնում ենք կտրատված խնձորները
  • Խնձորի վրա դարչին ենք լցնում և սկսում ենք խառնելով լավ տապակել
  • Դարչինի յուղն ու բույրը որպես հզոր դեղորայք է օգտագործվում մրսածության, սթրեսի և դեպրեսիաների դեմ, դարչինի եթերայուղերը անգամ օծանելիքների մեջ են օգտագործում։ Իսկ դուք ընդամենը խոհանոցում դարչինի բույրը գցելով, հարմարավետության և ջերմության զգացողություն կստեղծեք ձեր շրջապատում, այս քաղցրավենիքի բույրը արդեն ողջ խոհանոցում է տարածված ևս մի քանի էլեմենտ և վերջ
  • Խնձորն դարչինով տապակելուց հետո մեկ բաժակ նարնջի թարմ քամած հյութ ենք լցնում
  • Իսկ վերջում, լրացուցիչ ջերմացման համար նաև ոգելից ենք ավելացնում՝ դա կարող  է լինել սպիտակ գինի կամ Տեկիլա
  • Թողնում ենք 1-2 րոպե եռա մի փոքր խտանա և ոգելիցը ցնդի և վերցնում ենք կրակից, հենց այդպես տաք տաք ավելացնում մեր տապակած հացի շերտերի վրա

Եթե այս համեղ քաղցրավենիք որպես նախաճաշ չեք ուտելու, ապա անպայման մատուցեք սպիտակ գինիով կամ դարչինով թեյով։ Եթե կցանկանաք տարբեր բաղադրատոմսերով թեյեր պատրաստենք միասին, գրեք մեկնաբանություններում, ես անպայման կանդրադառնամ։

Յուրահատուկ Անչափ Համեղ Քաղցրավենիք Պատրաստման Տեսանյութ


Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք