Ձմերուկի մուրաբա. Այս շքեղահամ քաղցրավենիքը ձմռանն անփոխարինելի կլինի

Ձմերուկի մուրաբա Պահածոներ

Ձմերուկի մուրաբա. Այս շքեղահամ քաղցրավենիքը ձմռանն անփոխարինելի կլինի

Քաղրավենիքների հին բաղադրատոմսերը երբեմն շատ ավելի համեղ են լինում, քան նորահայտ մթերքներով դելիկատեսները:

Այս բաղադրատոմսի շնորհիվ դուք կունենաք համեղ մուրաբա և կարող եք ոչ միայն ուտել այն, այլ նաև ավելացնել տարբեր աղանդերների մեջ:

Ձմերուկի մուրաբա

Ձմերուկի մուրաբա. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

_Ձմերուկի կեղև 1 կգ

_Ջուր 1 լ

_Շաքարավազ 1 կգ

_Վանիլային շաքար 2 տուփ

_Մեխակ 3 հատ

_Կես կիտրոն՝ կտրված շերտերով

Ձմերուկի մուրաբա

Ձմերուկի մուրաբա

Ձմերուկի մուրաբա. Պատրաստման եղանակը

_Լավ մաքրել կեղևը միջուկից, կտրել կտորներով և 3 ժամ թրմել սոդայի լուծույթի մեջ` 2 ճաշի գդալ 2 լիտր ջրի համար:

_Լվանալ կեղևը:

_Շաքարավազը լուծել ջրով և հասցնել տաք վիճակի:

_Ձմերուկի կեղևը գցել օշարակի մեջ, խառնել:

_Ցածր կրակի վրա եռացնելուց հետո եփեք ևս 10 րոպե:

_Հեռացնել կաթսան կրակից և թող ամբողջ գիշեր սառչի:

_Առավոտյան կրկին եռացնել և հետո եփել 10 րոպե:

_Թողնել սառչի 1,5 ժամ:

_Կաթսան դնել վառարանի վրա, ավելացնել մեխակը, վանիլային շաքարը, կիտրոնի շերտերը և 1 ժամ 10 րոպե եփել եռալուց հետո:

Ձմերուկի մուրաբա

Պատրաստի մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել կափարիչները:

Գլխիվայր շրջել բանկաները և թող սառչեն:

Ձմերուկի մուրաբա

Կարող եք պահել այս հրաշալի պահածոն նկուղում կամ պահարանում:

Հիմնական բանը՝ չպետք է չափազանց երկար եփել, որպեսզի կտորները մնան ամուր և սաթի գույնի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դեղձի չրի պատրաստման եղանակը

Խնդրում ենք Գնահատեք