Ամռանը ամեն օր փորձում եմ կանաչիներով համեմված թեթև աղցաններ ուտել: Նման խորտիկները հագեցնում են մարմինը, բայց չեն ծանրաբեռնում ստամոքսը: Իսկ աշնանից գարուն պատրաստում եմ ճակնդեղով աղցան:
Ֆետա պանիրը կարող է բանջարեղենային աղցանի մեջ աղի քանակն ապահովել: Թթվասերը կամ հունական յոգուրտը լավագույնս օգտագործվում են որպես աղցանի լցոնում: Մանանեխն ու սխտորը ուտեստն ավելի համեղ կդարձնեն, մինչդեռ ժելատինը կօգնի պահպանել գեղեցիկ վիճակում: Որպեսզի աղցանն ավելի տպավորիչ տեսք ունենա, ես օգտագործում եմ կլոր ձևաման: Ահա, թե ինչ է պետք անել:
Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 3 հատ
_Ձու 5 հատ
_Ֆետա պանիր 250 գ
_Վարունգ 3 հատ
_Կարտոֆիլ 2-3 հատ
_Թթվասեր 250 գ
_Մանանեխ 1 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Սխտոր 3 պճեղ
_Ժելատին 10 գ
_Ջուր 4 ճաշի գդալ
_Աղ` ըստ համտեսի
_Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի
Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը
_Խաշել ճակնդեղը, ձուն և կարտոֆիլը: Կտրել եփված բաղադրիչները փոքր խորանարդներով: Նույն կերպ վարվել պանրի և վարունգի հետ: Մի խառնեք իրար:
_Լցոնման սոուսի համար թթվասերին ավելացնել աղ, պղպեղ, մանանեխ և կիտրոնի հյութ: Սխտորը ճզմել և խառնել:
_Ժելատինը թրջել ջրի մեջ և թողեք, որ 5 րոպե ուռչի: Ժելատինը լուծել ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանում: Ավելացնել սոուսին և հարել:
_Սոուսը հավասարապես լցնել բոլոր բաղադրիչներով ամանների վրա: Յուրաքանչյուրը լավ խառնել, որպեսզի սոուսը դրանք ամբողջությամբ ծածկի: Ձևամանը ծածկել սննդային թաղանթով և սկսեք հավաքել աղցանը: Լցնել ճակնդեղը ներքևում, ապա լցնել ֆետան, ձուն, վարունգը և կարտոֆիլը: Յուրաքանչյուր շերտը գդալով սեղմել:
_Աղցանը սառնարանում թողնել առնվազն 3-4 ժամ: Մատուցելուց առաջ ձևամանը շրջել հարթ ափսեի կամ սկուտեղի վրա և հեռացնել սննդային թաղանթը:
Կարելի է ճակնդեղի աղցանը զարդարել քերած խաշած դեղնուցով: Սեղանի վրա ուտեստը շատ գեղեցիկ ու տոնական է թվում:
Ճակնդեղով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ Կաղամբով Աղցան․ Պատրաստում ենք Հեշտ և Արագ