Առաջարկում ենք վիտամինների չափաբաժին ստանալու համար պատրաստել Մեղրային լիմոնադ:
Ոչ ալկոհոլային կոկտեյլը դուր կգա ինչպես մեծերին, այնպես էլ երեխաներին։ Կատարյալ համեղ և անչափ օգտակար ըմպելիք:

Մեղրային լիմոնադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջրիկ մեղր 200 գր
_Թարմ կոճապղպեղի արմատ 5-6 սմ
_Կիտրոն 3 հատ
_Հանքային ջուր
_Մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը
_Մաքրել 2 կիտրոնի կեղևի քերուկ և քամել հյութը: Մաքրել կոճապղպեղը, կտրատել բարակ շերտերով։
_Կոճապղպեղը, կիտրոնի հյութը և քերուկը խառնել մեղրի օշարակի հետ 1,5 լիտր տարողությամբ սափորում, դնել սառնարանում 2 ժամ։
_Այնուհետև մնացած կիտրոնն օղակներով կտրատել, ավելացնել սափորի մեջ, վրան լցնել սառը հանքային ջուր և մատուցել։

Հաճույքով վայելեք:
Տեսանյութ
3 Տնական լիմոնադ







