Մեղրով թխվածքաբլիթներ այս եղանակով պատրաստման համար ձեզ շատ բաղադրիչներ պետք չեն։ Եվ դուք դրանք բոլորը կարող եք գտնել տանը, այնպես որ ստիպված չեք լինի վազել խանութ ինչ-որ բանի համար: Վերցրեք ընկույզը և սկսեք:
Խմորի ճիշտ կառուցվածք ստանալու համար պետք է օգտագործել փափկած կարագ։ Այդ պատճառով այն պետք է նախապես հանել սառնարանից։ Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանում։ Միայն դրանից հետո կարող եք սկսել աշխատել կարագով:

Մեղրով թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ
_Ձու 1 հատ
_Մեղր 50 գ
_Կարագ 50 գ
_Շաքարավազ 50 գ
_Ցորենի ալյուր 210 գ
_Փխրեցուցիչ 5 գ
_Ընկույզ 60 գ

Մեղրով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Փափկած կարագը հարել շաքարավազով, ավելացնել ձու և մեղր, խառնել։
_Ավելացնել մաղած ցորենի ալյուրը և փխրեցուցիչը, շաղախել խմորը
_Ընկույզը մանրացնում ենք փշրանքների նման։
_Խմորից փոքրիկ գնդիկներ կազմել, թաթախել դրանք ընկույզների մեջ:
_Բլիթները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_15-20 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Մատուցեք մեղրով թխվածքաբլիթները նարնջի թեյի հետ։
Այն պատրաստելու համար վերցրեք 1 նարինջ և լավ լվացեք։ Կեղևը մանր քերիչով քերել, այնոհետև հյութը ճզմել, այն անցկացնել թանզիֆով։
Թեյնիկի մեջ լցնել սև տերևով թեյ: Ավելացնել մի քանի չոր մեխակ և 1 պտղունց աղացած դարչին: Լցնել նարնջի քերած կեղևը և 0,5 թեյի գդալ շաքար (ցիտրուսի համն ընդգծելու համար):
Այնուհետև թեյնիկի մեկ երրորդը լցրեք տաք ջրով։ Ծածկեք և թողեք 10 րոպե, հետո լցնել տաք ջուր՝ մինչև վերև։ Նարնջի հյութը լցնել բաժակների մեջ, որից հետո՝ թեյը։
Վայելեք ցիտրուսային նոտաներով բուրավետ ըմպելիքը և ընկույզով փխրուն թխվածքաբլիթները:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով թխվածքաբլիթներ







