Մեղրով թխվածք. Առանց ձվի և կաթի նուրբ ու համեղ մեղրաբլիթ հաճելի սուրճի հետ

Մեղրով թխվածք ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Շատ հեշտ պատրաստվող մեղրով թխվածք՝ ներսից խոնավ, բուրավետ և համեղ:

Այս խմորեղենի մասին առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարի աղբյուրներում։ Մեղրաբլիթները պատրաստվում էին հիմնականում ալյուրից և մեղրից։ Որպես միջուկ օգտագործել են հատապտուղների հյութերը։

Եկեք փորձենք պարզ եղանակով պատրաստել այս հին բաղադրատոմսով մեղրաբլիթը։

Մեղրով թխվածք

Մեղրով թխվածք. Բաղադրությունը

_շաքարավազ — 200 գ

_աղ — մի պտղունց

_մեղր — 3 ճաշի գդալ

_մեխակ — մի պտղունց

_ջուր — 250 մլ

_հիլ — կես թեյի գդալ

_ալյուր — 320 գ

_կոճապղպեղ — կես թեյի գդալ

_բուսական յուղ — 125 գ

_դարչին — կես թեյի գդալ

_ընկույզ — 125 գ

_սոդա — 1 թեյի գդալ

_կակաո — 2 ճաշի գդալ

Մեղրով թխվածք

Մեղրով թխվածք. Պատրաստման եղանակը

_Ջուրը լցնել կաթսայի մեջ, խառնել բուսայուղի, մեղրի և հատիկավոր շաքարի հետ։

_Պահել կրակի վրա այնքան, մինչև շաքարավազը հալվի մարմանդ կրակի վրա, բայց զանգվածը մի եռացրեք։

_Սոդան մաղել հեղուկի մեջ, խառնել բաղադրիչները։

_Առանձին ամանի մեջ խառնել կակաոն ալյուրի, դարչինի, կոճապղպեղի, հիլի, մեխակի և աղի հետ։

_Հեղուկ խառնուրդի վրա մաս-մաս մաղել ստացված սորուն զանգվածը, խմոր հունցել։

_Ստացված միատարր խմորի մեջ լցնել ընկույզները, նորից խառնել։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով, խմորը տեղափոխել դրա մեջ, հավասարաչափ բաշխել մակերեսին։

_Մեղրաբլիթը կես ժամ թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Մեղրով թխվածք

Խորհուրդ ենք տալիս մեղրաբլիթը թողնել ողջ գիշեր մնա կամ գոնե սպասել, որ այն ամբողջովին սառչի։ Այս թեթև մեղրով խմորեղենը ձեզ համար բացահայտում կլինի, անպայման փորձել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով նրբահամ թխվածքաբլիթ

Խնդրում ենք Գնահատեք