Մեղրով կաստելլա. Անպայման պետք է ծանոթանալ մեղրով նրբահամ ու քնքուշ եթերային թխվածքի պատրաստմանը

Մեղրով կաստելլա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մեղրով կաստելլա. Նուրբ, փափկամազ, բառացիորեն անկշիռ թխվածքաբլիթ:

Շատ նուրբ և համեղ մեղրով աղանդերը պատրաստվում է շատ հեշտ, ամենապարզ մթերքներից, առանց սոդայի ու փխրեցուցիչի, լավ բարձրանում է, չի նստում։

Այս խմորեղենը կարելի է ուտել հենց այսպես կամ թխել մեկ բիսկվիթի նման և օգտագործել որպես հիմք տորթերի համար։

Մեղրով կաստելլա

Մեղրով կաստելլա. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

— կարագ 40 գ

— կաթ 70 գ

— մեղր 40 գ

— սպիտակուց 5 հատ

— շաքարավազ 110 գ

— դեղնուց 5 հատ

— վանիլի էքստրակտ

— ալյուր 120 գ

Մեղրով կաստելլա

Մեղրով կաստելլա. Պատրաստման եղանակը

_ Ջեռոցը անմիջապես տաքացնել մինչև 165 աստիճան։

_ Կարագը, մեղրն ու կաթը միացնել իրար և ամբողջ զանգվածը տաքացնել մարմանդ կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում։

_ Ձվի սպիտակուցը հարել շաքարավազի հետ մինչև կայուն և ամուր փրփուր ստացվի։

_ Ավելացնել բոլոր դեղնուցները և հարել զանգվածը։

_ Ալյուրը մաղում ենք և 2 մասով խառնել խմորային զանգվածի մեջ։

_ Այժմ խմորը մաս-մաս լցնել հովացած կարագ — կաթ — մեղր խառնուրդի մեջ և բահիկով հարել մինչև հարթ լինի։ Պետք է շատ արագ խառնել։

_ Կեքսի կաղապարների մեջ դնել յուղաթղթե կաղապարները և լցնել խմորը, բայց ոչ մինչև վերջ։

_ Թխել 165 աստիճան ջերմաստիճանում 10 րոպե, ապա նվազեցնել մինչև 150 աստիճան և թխել 15-ից 20 րոպե։

Մեղրով կաստելլա

Պատրաստի թխվածքը հովացնել կաղապարների մեջ և հանել յուղաթուղթը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կեքս. Շոկոլադե մաֆիններ 

Խնդրում ենք Գնահատեք