Մեղրով-նարնջահամ փախլավա. Ավանդական քաղցրավենիքի նոր բաղադրատոմս

Մեղրով-նարնջահամ փախլավա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մեղրով-նարնջահամ փախլավա. Նույնիսկ այդպիսի դասական բաղադրատոմսերը կարելի է թարմացնել նոր նոտաներով, որը ձեր սիրած քաղցրավենիքը կդարձնի յուրահատուկ:

Մենք այս խմորեղենին ավելացրել ենք նարնջի թարմացնող համ: Դուք անպայման պետք է փորձեք:

Այս մեղր-նարինջ համերի փունջն անշուշտ, ձեզ դուր կգա:

Մեղրով-նարնջահամ փախլավա

Մեղրով-նարնջահամ փախլավա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ընկույզ 150 գ

_Նուշ 150 գ

_Քնջութ 50 գ

_Դարչին 2 թեյի գդալ

_Մշկընկույզ 0,5 թեյի գդալ

_Կարագ 200 գ

_Շաքար 300 գ

_Մեղր 100 մլ

_Նարնջի կեղևի քերուկ՝ ըստ ճաշակի

_Նարնջի հյութ 300 մլ

_Ցորենի ալյուր 500 գ

_Ջուր 300 մլ

_Արևածաղկի ձեթ 5 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

Մեղրով-նարնջահամ փախլավա

Մեղրով-նարնջահամ փախլավա. Պատրաստում

_Ընկույզներն ու քնջութի սերմերը տապակել չոր տապակի մեջ: Ընկույզները պետք է մանրացնել:

_Տաքացնել նարնջի հյութը: Դրան ավելացնել շաքար, մեղր, դարչինի փայտիկ (կամ փոշի) և նարնջի կեղևի քերուկ: Եփել խառնուրդը 20-30 րոպե ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով:

_Դրանից հետո թողեք այն սառչի և սկսեք խմորով զբաղվել: Փախլավայի պատրաստման համար օգտագործում ենք այսպես կոչված ֆիլո խմոր:

_Ալյուրը մաղել և դրա մեծ մասը բլրի տեսքով լցնել սեղանին՝ ավելացնելով աղ: Փոսիկ անել և փոքր բաժիններով տաք ջուր լցնել ալյուրի մեջ: Լավ խառնել ձեռքերով:

_Դրանից հետո աստիճանաբար ավելացնել բուսական յուղ և հունցել առաձգական խմոր: Այս խմորը պատրաստելու հնարքն այն է, որ հարկավոր է այն մի քանի անգամ հարվածով խփել սեղանին: Դրանից հետո խմորը փաթաթել փայլաթիթեղի մեջ, դնել սառնարանում 1 ժամ:

_Սառեցրած խմորը բաժանել 12 (14 կարող է լինել) հավասար մասերի: Մինչ աշխատում եք դրանցից մեկի հետ, մյուսները ծածկել խոնավ սրբիչով և դնել սառնարանում: Խմորը հնարավորինս բարակ բացեք: Դա լավագույնս արվում է սփռոցով ծածկված և եգիպտացորենի օսլա ցանած սեղանի վրա:

_Խմորի թերթիկը դնել կարագով յուղած ջեռոց տապակի մեջ: Հերթով դնել ևս 3 թերթ, դրանց վրա նույնպես յուղ քսելով: Դրանից հետո լցնել ընկույզի շերտ: Կրկնեք՝ խմորի 4 շերտ, ընկույզի շերտ, վերևում կրկին խմորի 4 շերտ:

_Սուր դանակով կտրատել փախլավայի շերտը շեղանկյուններով կամ ուղղանկյուններով:

_40 րոպեով տապակը դնել 180-200 աստիճան տաքացրած ջեռոց: Այդ ընթացքում խմորեղենը պետք է ստանա բնորոշ ոսկե գույնը և խրթխրթան լինի:

_Լցնել օշարակի կեսը պատրաստի փախլավայի վրա և թողնել 5 րոպե մնա, ապա լցնել մնացած օշարակը:

Մեղրով-նարնջահամ փախլավա

Մեղրով-նարնջահամ փախլավան պատրաստ է: Կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական փախլավա

Խնդրում ենք Գնահատեք