Անսպասելի հյուր ունե՞ք: Այս դեպքերում ես թխում եմ հատապտղային մուրաբայով կարկանդակի փորձված բաղադրատոմս:
Քույրս սիրում է ինձ անսպասելի այցելել։ Հանգիստ նստած, հեռուստացույց եմ դիտում, մեկ էլ զանգը հնչում է, բացում եմ դուռը, և նա շեմին է: Հակառակի պես, տանը թեյի համար բացարձակապես ոչինչ չի լինում։
Մինչ հարազատս դժգոհում է կյանքից, ես պատրաստում եմ իմ արագ կարկանդակ մուրաբայով, ծախսելով առավելագույնը 10 րոպե։
Ամռանը մուրաբան կարելի է փոխարինել թարմ հատապտուղներով։
Դե ինչ, եկեք թխենք:

Մուրաբայով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Ձու 2 հատ
_Վանիլային շաքարավազ 8 գ
_Շաքարավազ 100 գ
_Արևածաղկի ձեթ 100 մլ
_Մածուն 150 գ
_Ցորենի ալյուր 200 գ
_Փխրեցուցիչ 15 գ
_Աղ 1 պտղունց
_Մուրաբա՝ ըստ ճաշակի
_Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Մուրաբայով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Հարիչով հարում ենք ձվերը աղով, սովորական և վանիլային շաքարով։ Շարունակելով հարել՝ լցնել արևածաղկի ձեթը։ Ավելացնել մածունը և հարել։
_Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը փխրեցուցիչի հետ և մաս-մաս մաղել հեղուկ բաղադրիչներով ամանի մեջ՝ շաղախելով խմորը։ Մածուցիկությունը պետք է նման լինի թանձր թթվասերի։
_Ուղղանկյուն ձևամանը կարագով յուղել և լցնել խմորի կեսը։ Վրան լցնել մուրաբան և լցնել մնացած խմորը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով։ Թխել տորթը 30 րոպե, պատրաստությունը ստուգել փայտիկով։
_Թխվածքի վրա ցանել շաքարի փոշի։

Թեյախմությունը կանցնի «Մի կտոր էլ եմ ուզում» կարգախոսով, քանի որ օդային թխումը ձեզ անտարբեր չի թողնի:
Մուրաբայով կարկանդակը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







